Ի՞նչ կպատահի, եթե երբեք միս չուտենք

Վերջին հետազոտության ընթացքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ կենդանական ճարպից հրաժարվելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

«Օրգանիզմն առանց մսի չի ստանում նյութեր, որոնք կարևոր են առանցքային կենսաբանական համակարգերի աշխատանքի համար: Աուտոիմունային հիվանդություններ, մկանային համակարգի խնդիրներ, գլխացավեր, ինչպես նաև մեծ թվով այլ տհաճություններ՝ ահա թե ինչ է սպասում այն մարդկանց, որոնք հրաժարվում են մսից»,- հայտնում են գիտնականները:

Դեռևս էվոլյուցիայի ընթացքում մսի գործածումը օգնել է մարդկության զարգացմանը որպես կենսաբանական տեսակ. կենդանական ծագման սպիտակուցներում պարունակվող վիտամինները ակտիվորեն նպաստել են ուղեղի մեծացմանը, որի շնորհիվ մեր տեսակը կարողացել է հաղթահարել զարգացման շատ աստիճաններ՝ մեզ բերելով ներկայիս Homo sapiens-ին, նշված է Naked Science ամսագրում:

Սակայն արժի նշել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումների մասին, որի փորձագետները միսը և նրա հիմքով մթերքները դասում են ուռուցքային հիվանդություններ առաջացնող քաղցկեղածինների շարքին: Այնպես որ, ամեն ինչ լավ է չափի մեջ, իսկ «կանաչ սննդակարգի» հետևորդները արժի, որ մտահոգվեն կենդանական ճարպի որակյալ փոխարինման մասին, որպեսզի օրգանիզմը ստանա վիտամինների և միկրոտարրերի անհրաժեշտ քանակությունը:

 

med.news.am

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո