Կորոնավիրուսով վարակվածների մասին խոսել է վարչապետը․ թիվը հասել է 13-ի

Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ այս պահին Էջմիածնում կա 100 մեկուսացված մարդ, ասել է նա։  Էջմիածինցի կինը Հայաստան է եկել փետրվարի 29-ին, դրանից հետո, ըստ Փաշինյանի, նրան պարբերաբար դիմել են առողջապահության նախարարությունից, սակայն նա թաքցրել է իր հիվանդության փաստը։ «Եթե նա թաքցրած չլիներ, ապա 13 դեպքի փոխարեն կունենայինք 6-ը։

«Գոլդեն Փելեսում» մեկուսացված 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն։ 2-ի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, իսկ 3-րդը, որի ընտանիքի անդամի մոտ է հաստատվել վիրուսի առկայություն եւ այս ընթացքում նա  շփվել է  վարակակրի հետ, կմնա մեկուսացման մեջ։  2 անձինք, որոնց տեստը դրական է եղել՝ կտեղափոխվեն հիվանդանոց։ Եվս 3 անձ, որոնց մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը, Էջմիածնից են։

Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ,- գրել է իր ֆեսբուքյան էջում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Վարչապետի ուղիղ եթերը առաջարկում ենք դիտել ստորև տեսանյութում։

 

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո