ԹԵՍՏ․ Եթե Դուք կարողանաք գտնել բոլոր 15 բառերի հականիշները, ուրեմն Դուք հիանալի տիրապետում եք հայոց լեզվին

Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի (բառային ֆոնդի) ինքնատիպությունը։ Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականություն:

Գրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։
Գրական նոր հայերենի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու
բազմաբնույթ հարուստ գրականություն։

Հականիշներ, բառային զույգեր, որոնք արտասանությամբ տարբեր են, իմաստով՝ հակառակ։ Ձևով տարբեր, իմաստով հակառակ բառերը կոչվում է հականիշ: Հականիշների յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին։ Իբրև ոճական հնարանք հականիշներն օգտագործվում են հակաթեզներում, որոնք սովորական հակադրությունից տարբերվում են իրենց արտահայտչականությամբ, խիստ հակադրությամբ և հստակ ռիթմով։

Facebook Comments
Գնահատականը
( 4 оценки, среднее 4.75 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո