Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով նրա հայ լինելը


Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով նրա հայ լինելը

Էթնիկ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:

Forumopera.com-ը տեղեկացնում է, որ երկու արտիստները պետք է միասին ելույթ ունենային փետրվարի 7-ին՝ Dresden opera ball-ում:

Աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն անդրադառնալով այդ իրողությանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է․

«Ու՞ր ենք հասել… ազգությամբ ադրբեջանցի, սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ երգիչ Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներից ելնելով:

Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ:

Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»։

Facebook Comments
Գնահատականը
( 7 оценок, среднее 3.57 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!