Ազգությամբ հայ 8 գործարար հայտնվել է Forbes-ի 200 ամենահարուստ ռուսաստանցիների նոր ցանկում. Ովքեր են նրանք

Forbes ամսագիրը ներկայացրել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ամենամյա վարկանիշային աղյուսակը: 2020 թվականի աղյուսակում ընդգրկվել է 102 միլիարդատեր` երկու անգամ ավելի շատ, քան նախորդ տարի: Այս տարի 12 միլիարդատեր առաջին անգամ են ընդգրկվել վարկանիշային աղյուսակում:

Առաջին տեղը զբաղեցնում է Интеррос հոլդինգի նախագահ և Норильский никель-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Պոտանինը: Նրա ունեցվածքը գնահատվել է 19,7 միլիարդ դոլար, իսկ 2019 թվականի վարկանիշային աղյուսակում գործարարարը զբաղեցրել էր 6-րդ տեղը՝ 18,1 միլիարդ դոլար կարողությամբ։

Երկրորդ տեղում է «НЛМК»-ի տնօրենների խորհրդի նախագահ ու հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը (18,1 միլիարդ դոլար): Երրորդ տեղում НОВАТЭК-ի գլխավոր սեփականատեր Լեոնիդ Միխելսոնն է (17,1 միլիարդ դոլար):

Ամենահարուստ ռուսաստանցիների ցանկում կա հայազգի 8 գործարար։

Ցանկի 29-րդ տեղում է «Մագնիտ» խանութների ցանցի ու «Կրանսոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկիյը (Սերգեյ Հարությունյանը), ում կարողությունը կազմում է 3400 միլիոն դոլար։

«Տաշիր գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը 39-րդ տեղում է (2500 միլիոն դոլար կարողությամբ)։

52-րդ տեղում Badoo և Bumble ծանոթությունների կայքի սեփականատեր՝ Անդրեյ Անդրեևն է (Օգաջանյանց)՝ (1800 միլիոն դոլար կարողություն)։

«Տրոյկա դիալոգ» բանկի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը զբաղեցնում է 103-րդ տեղը (950 միլիոն դոլար)։

113-րդ տեղում է Ռուսաստանի ածուխի ամենամեծ հանքավայրի սեփականատերը՝ Ալբերտ Ավդոլյանը (800 միլիոն դոլար)։

146-րդ տեղում «РЕСО-Гарантия» ապահովագրության ընկերության սեփականատեր Նիկոլայ Սարկիսովն է (700 միլիոն դոլար), իսկ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիոսվը զբաղեցնում է 147-րդ տեղը (700 միլիոն դոլար)։

ABBYY ընկերության սեփականատեր Դավիթ Յանը 166-րդ տեղում է (600 միլիոն դոլար):

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո