Ահա թե ինչպես դիմավորեցին Զվարթնոցում Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը․ (Տեսանյութ)

Ահա թե ինչպես դիմավորեցին Զվարթնոցում Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը․ (Տեսանյութ)

 

«Ryanair»-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Երևանում օդանավը դիմավորեցին ջրաշիթերով:

Չվերթը հետաձգվել էր մի քանի ժամով, քանի որ Իտալիայի օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից հայտարարվել էր գործադուլ՝ 4 ժամ տեւողությամբ:

Ուշացումներ լինելու են միայն այսօր, մյուս չվերթների մասին ավելի ուշ տեղեկություն կհաղորդի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Հիշեցնենք, որ ուշացումների հետեւանքով այսօրվա «Ryanair»-ի Երեւան-Միլան չվերթը իրականացվել է այսօր՝ տեղական ժամանակով ժամը 16:20-ին:

Հռոմ-Երեւան օդանավը Հռոմի օդանավակայանից այսօր կմեկնի տեղական ժամանակով ժամը 17:00-ին, իսկ Երեւան-Հռոմ օդանավը՝ տեղական ժամանակով ժամը 00:20-ին:

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!