«Ահա, թե ինչ հետաքրքիր տեխնոլոգիա են կիրառում ընդդիմադիրները Ադրբեջանում». Կարեն Հովհաննիսյան

Այս կերպ ազդում են հասարակության գիտակցության վրա և փորձում կոտրել վախը մարդկանց մեջ և հանել փողոց․ Ահա, թե ինչ հետաքրքիր տեխնոլոգիա են կիրառում ընդդիմադիրները Ադրբեջանում․․․

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական կյանքին ու մասնավորապես համացանցում տիրող տրամադրություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ադրբեջան անունով արհեստածին պետությունում հետաքրքիր տեխոնոլգիա է կրառվում Բաքվի բռնապետի ընդդիմադիրների կողմից։

Ժողովուրդի ուժը ցույց տալու համար սոցցանցերում տարածում են 80-ականների վերջերի և 90-ականների սկզբերի տեսանյութերը, որտեղ ժողովուրդը ծեծ ու ջարդի է ենթարկում ոստիականական ուժերին և հասնում իրենց նպատակին։

Այնուհետև համեմատության կարգով տարածում են տեսանյութեր Բաքվի բռնապետ Ալիևի ղեկավարման տարիների տեսանյութեր, որտեղ խաղաղ ցուցարարներին արդեն ծեծում և պարզապես առավանգում են ոստիականական ուժերը։

Այս կերպ ազդում են հասարակության գիտակցության վրա և փորձում կոտրել վախը մարդկանց մեջ և հանել փողոց։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո