Ահա թե որերորդ տեղն է զբաղեցնում Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի լավագույն ծանրորդների ցանկում․ Կեցցե մեր մարզիկը

Լավագույն հնգյակն ամփոփում է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Օմ Յուն Չխոլը. նրա օգտին քվեարկել են 410 մարզասեր։

Հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի երկրորդ լավագույն ծանրորդն է։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ամփոփել է 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդի համար անցկացված մրցույթի արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայք էջը, 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդի կոչմանն արժանացել է վրացի գերծանր քաշային Լաշա Տալախաձեն:

Նրա օգտին քվեարկել է 17084 մարդ: Մեր մարզիկը ստացել է 5514 ձայն։ Երրորդ հորիզոնականում չինացի Լյույ Սյաոցյունն է՝ 2169 ձայնով:

Չորրորդ հորիզոնականում կրկին Չինաստանի ներկայացուցիչն է` Շի Չժիյունը` 1053 ձայնով։ Եվ լավագույն հնգյակն ամփոփում է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Օմ Յուն Չխոլը. նրա օգտին քվեարկել են 410 մարզասեր։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հանրահայտ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը հավակնում էր «Տարվա ծանրամարտիկ» կոչմանը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում քվեարկությունէր անցկացնում, որի արդյունքում պետք էր որոշել, թե 5 ծանրորդներից ով է լավագույնը։

 

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո