Այսօր դարի խիղճը համարվող մարդու ծննդյան օրն է՝ 99-ամյակը

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Այսօր ԴԱՐԻ ԽԻՂՃԸ համարվող մարդու ծննդյան օրն է՝ 99-ամյակը:

ԱՆԴՐԵՅ ՍԱԽԱՐՈՎ (1921-1989)
«Եթե որեւէ մեկը կարող էր կասկածել դրանում մինչեւ Սումգայիթը, ապա այդ ողբերգությունից հետո ոչ մեկի մոտ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում պահպանելու համար համառելու ոչ մի բարոյական հնարավորություն չի մնում»»:

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանն այսօր նույնպես հայ ժողովրդի մեծ բարեկամի ծննդյան  տարելիցի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«1989 թ. Մոսկվա, Կրեմլ: ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նիստում ակադեմիկոս Սախարովը հրաժարվում է ոտքի կանգնել սովետական հիմնի կատարման ժամանակ, ի նշան բողոքի այդ մարդատյաց ու հանցավոր պետության դեմ։

Այսօր Սախարովի 99-րդ տարեդարձն է»։

Facebook Comments
Գնահատականը
( 7 оценок, среднее 4.29 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո