Այս երիտասարդը մինչ իր սիրասուն հայրիկի ձերբակալությունը չէր էլ հիշում, որ ինքը Հայաստանի քաղաքացի է կամ պռոշը ճաքել է Արցախի սիրուց


Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թե ինքս ինչ եմ մտածում Մարիամ Փաշինյանի գրառումները կարդալիս կամ կարդալուց հետո, կամ՝ ինչ-որ բան մտածում եմ, թե բան էլ չեմ մտածում, ոչ մեկի գործը չէ։
Ինձ այլ հարց է հետաքրքրում։

Ֆեյսբուքում ու կայքերում ակտիվորեն այս «դարակազմիկ» հարցը քննարկողները և հատկապես նախկինների հացկատակներն ի՞նչ տրամաբանությամբ են օրինաչափ համարում Քոչարյան Ռոբերտի որդու ելույթները՝ հատկապես ու մասնավորապես քաղաքական թեմաներով (հիշեցնեմ` այս երիտասարդը մինչ իր սիրասուն հայրիկի ձերբակալությունը չէր էլ հիշում կամ իր գոյությամբ հիշեցնում, որ ինքը Հայաստանի քաղաքացի է կամ պռոշը ճաքել է Արցախի սիրուց)։

Եթե ձեզ դուր չի գալիս Մարիամի ակտիվությունը (ձե՛ր իրավունքն է. չեմ կարող «պարծենալ», թե ես խելքամաղ եմ լինում նրա գրառումների համար), նույնքան և ավելի՝ պետք է տհաճ լինեն Քոչարյան Լևոնի հոխորտանքներն ու ազգին բարոյականության և քաղաքականության դասեր տալու խղճահարություն հարուցող հոխորտանքները)։

Չէ, հաճույքով տարածում եք այս երիտասարդի ելույթները։

Սա էլ է ձեր իրավունքը։

Այդ դեպքում այնքան ամոթ ունեցեք, որ գնահատականներ մի տվեք Մարիամ Փաշինյանի գրառումներին։ Կամ էլ՝ ակտիվորեն բարբաջելիս բերաններդ թաշկինակով փակեք, որ պիցցայի հոտից սրտներս չխառնի»։

Facebook Comments
Գնահատականը
( 21 оценка, среднее 4.43 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!