Այ էս ա ֆորմալիզմի գինը․․․

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստի առթիվ մեր բողոքը Վերաքննիչ դատարանը հետ ա ուղարկել։ Հիմա պատկերացրեք, թե ինչ պատճառաբանությամբ… Վստահ եմ, որ խիստ քաղաքական կամ ծայրաստիճան անմեղսունակ պատասխաններ են անցնում մտածողների մտքով։ Չէ…

Դատարանն ուսումնասիրել ա թղթերն ու պարզել… Գործի վերաբերյալ առաջին ատյանի վճիռը դատարանից դուրս ա եկել 2019թ. դեկտեմբերի 13-ին (ուրբաթ), մեզ հասել ա 23-ին (երկուշաբթի)։

Թվում ա, թե երկար ա եկել, բայց արանքը 4 ոչ աշխատանքային օր ա ընկել։ Մենք բողոքարկելու համար ունեինք 10 օր։

Բողոքը ներակայացրել ենք դեկտեմբերի 30-ին՝ վերջին աշխատանքային օրը։ Դատարանը վերադարձրել ա գործը` խնդրելով ապացույցներ ներկայացնել, որ բողոքարկման ժամկետը բաց չենք թողել։

Դեռ մի կողմ, որ դրա ապացուցման բեռը մեր վրա չի։

Հարցն էն ա, որ արդարադատությունը կարելի ա առկախել ընթացակարգերի պատճառով։

Ըստ էության` ՀՀ դատարանը կարող ա հաշտվել նրա հետ, որ Գ․Ծ-ն, ձեռնարկատիրությամբ զբաղվելով, սահմանադրություն ա խախտում ու ավելին՝ անում ա գործողություններ, որոնք սահմանադիրը բացառել ա պետություն ստեղծելիս, բայց դատարանը չի կարող հաշտվել մտքի հետ, որ մենք մի օր ուշացնենք դիմումը, նույնիսկ եթե դա տենց ա։

Այ էս ա ֆորմալիզմի գինը»։

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!