Անդրանիկ Փիլոյանը, Մեսրոպ Առաքելյանը եւ Վաղարշակ Հարությունյանը նախարարներ նշանակվեցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ 3 նոր նախարար է նշանակվել։
Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Անդրանիկ Փիլոյանը՝ արտակար իրավիճակների նախարար, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ պաշտպանության նախարար։
Ստորեւ ներկայացնում ենք հրամանագրերը․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մեսրոպ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- նշված է հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անդրանիկ ՓԻԼՈՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- նշված է հրամանագրում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,- նշված է հրամանագրում։