Ապրե՛ն մեր դիվանագետները․Մենք ի վերջո դիվանագիտություն ունենք, որը մե՛րն է․ Ահա թե ինչ է նշանակում պետության որակ եւ այն, թե ում եւ ինչի համար է պետությունն ընդհանրապես

Քաղաքագետ  Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ապրե՛ն մեր դիվանագետները։ Մենք ի վերջո դիվանագիտություն ունենք, որը ՄԵ՛ՐՆ Է։

Բոլորս երախտապարտ ենք Հայաստանի բուժաշխատողներին, գործարարներին, իրավապահներին, զինվորականներին, պետական պաշտոնյաներին, քաղաքացիներին, բոլորին՝ իրենց գործունեության ընթացքում դրսեւորվող բարձր քաղաքացիական գիտակցության համար։

Սակայն, եկեք չմոռանանք Հայաստանի դիվանագետներին, որոնք գործում են գրեթե շուրջօրյա ռեժիմով, լինի դա Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս՝ որպես դիվանագիտական ներկայացուցչություններում մեր երկրի պատվիրակներ։

Ո՞ր երկրում է, որ ԱԳՆ-ը բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների հեռախոսահամարները, այդ թվում՝ բջջային, ցուցակով հրապարակում որպես մամլո հաղորդագրություն, հայտնում, որ շուրջօրյա պատասխանելու է բոլոր զանգերին, ու կոչ անում, որ արտասահմանում գտնվող մեր բոլոր քաղաքացիները կապ հաստատեն մեր դեսպանությունների կամ հյուպատոսությունների հետ։ Ոնց որ թե այլ երկրների դեպքում չեմ հանդիպել։

Ո՞ր երկրի դիվանագետներն են, որ տեսնելով, թե ինչ աղետալի վիճակում են հայտնվել մեր վարորդները ռուս-վրացական սահմանին՝ եղանակի եւ մարդկային գործոնի բերումով, գիշերով գնում են էդ սառնամանիքին եւ ձնաբուքին սահման, որպեսզի առանց գիշերակացի հնարավորության, առանց փողի, առանց հացի եւ անորոշության մեջ մնացած վարորդներին օգնեն, ոնց դա արեց Վրաստանում Հայաստանի դեսպանը եւ Հրվ Ռուսաստանում մեր հյուպատոսը։

Էլ չեմ ասում, թե ինչերով են անցնում մեր դիվանագետները, որպեսզի չարտերային չվերթներ կազմակերպեն այլ երկրներից դեպի Երեւան, որպեսզի մեր քաղաքացիները հասնեն տուն։ Ընդ որում, խիստ ռիսկային երկրներում, որտեղ մահերը հասել են հարյուրների, իսկ խուճապն ու հասարակական կոլապսի ներկայիս պատկերը Եվրոպայում չի եղել Երկրորդ համաշխարհայինից հետո։

Եվ դա անում են, ռիսկի ենթարկելով թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքներին, անցնելով նույնպիսի ռիսկային կոնտինգենտի շարք, ինչպիսին են բուժաշխատողները, սոցաշխատողները, տարբեր կամավորները կամ իրավապահները, սահմանապահները։

Համեմատելու նույնիսկ եզր չկա, երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, Թուրքիայում, Ռուսաստանում, ինչպես են այնտեղ վարվում իշխանությունները, ինչպես են այդ պետությունները վերաբերվում երկրից դուրս գտնվող իրենց քաղաքացիներին, ինչ աստիճանի են արհամարում իրենց քաղաքացիներից, նույնիսկ չթաքցնելով զզվանքը, եւ այլն, եւ այդպես շարունակ։

Ահա թե ինչ է նշանակում պետության որակ եւ այն, թե ում եւ ինչի համար է պետությունն ընդհանրապես։ Իսկ դրսում գտնվող քաղաքացու համար պետության դեմքը հենց դիվանագետն է։

Հ․Գ․ Ի դեպ, այսօր մեր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի Zohrab Mnatsakanian ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ։

Հ․Գ․-2. Քսան հոգուց ավել չհավաքվեք ՃՃՃ»։

Facebook Comments
Գնահատականը
( 7 оценок, среднее 4.57 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!