Աջակիցը թերևս տարիքի պատճառով տեղյակ չէ, թե Քոչարյանի ծնկներն ինչպես էին ծալվում, երբ Վ․ Սարգսյանը ջղայնանում էր նրա վրա

Արթուր Հայրապետյանը, անդրադառնալով Քոչարյանի աջակից Վահե Եփրիկյանը, ով Նիկոլ Փաշինյանի անունից գրառում է արել. «Քոչարյան ասելիս ծնկներս ծալվում են, չգիտեմ ինչո՞ւ է այդպես»: ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Աջակիցը թերևս տարիքի պատճառով տեղյակ չէ, թե ամեն անգամ Քոչարյանի ծնկներն ինչպես էին ծալվում, երբ Վազգեն Սարգսյանը ջղայնանում էր նրա վրա:
Աջակիցը թերևս մոռացել է, որ ամիսներ առաջ Քոչարյանը պատրաստ էր ժամանակ առ ժամանակ հեռացնել մարմնի որևէ օրգան, միայն թե խուսափի դատավարությունից:

Աջակիցը թերևս մոռացել է, որ հասուն տղամարդը պատրաստ է մեկ այլ տարիքով անձնավորությանը սեր բացատրել, միայն թե նրանից շնորհավորական բացիկ ստանա:

Աջակիցը մոռացել է, թե ինչպես իր կուռքը ճողոպրեց սեփական հյուրանոցից, միայն թե չհանդիպի մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիների, որոնք ցանկանում էին ներկա լինել նրա ասուլիսին և մի քանի հարց տալ նրա փառապանծ իշխանության տարիների մասին…

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո