Առավոտյան հասել եմ Երևան, եկել եմ Իսպանիայից կասկածով ․․․ Առավոտյան 10:30 Ջերմությունս 37.8

ԵՍ #ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ -Ի ԹԵՍՏԸ ԱՆՑԵԼ ԵՄ

Մարտի 14

Առավոտյան հասել եմ Երևան, եկել եմ Իսպանիայից կասկածով, որ Կորոնավիրուսվ եմ վարակվել, էն դալբայ**ները ովքեր պատրաստվում են ինձ համար քարոզ կարդալ բլոկվելու են, սա իմ մասին չի, սա մեր բժշկական համակարգի մասին ա ու մեզ սպասարկող բժիշկների, գրում է իր ֆեյբուքյան էջում Sona NersÉsyan օգտատերը։

Առավոտյան 10:30 Ջերմությունս 37.8

11:14- Զանգել եմ, ցուցումներ են տվել, ախտանիշների դեպքում զանգեմ շտապ օգնություն, որ տեղափոխեն Նորքի հիվանդանոց

12:50 Ջերմությունս 38.9, չոր բերան ու կծկվծ կոկորդ

13:16 Շտապ Օգնություն եմ զանգել ու տեղեկացրել ախտանիշներիս մասին

13:37 Ժամանել են

13:50 Հոսպիտալացվել եմ:

Անուն ազգաուն, ջերմություն, թթվածնի քանակություն, մարդկանց տվյալները՝ ում հետ եմ շփվել, դեղեր ընդունել եմ թե չէ, ալերգիա ունեմ թե չէ, ամենը շատ հանգիստ ու բարեհամբույր:

Թեստը վերցրին երկու բարակ փայտիկով՝ մեկը քթիցս, մյուսը՝ կոկորդիցս: Ասացին, որ պատասխանը մաքսիմում 11 ժամվա ընթացքում կլինի, մինչ էդ պետք ա ինձ իզոլացնեն իրենց մոտ:

Տաքությունս՝ 37.4

14:30 Իզոլացրին առանձին պալատում, արգելեցին լքել սենյակը:

~14:50 Ուտելիք բերեցին. «բալես, քանի տաք ա, կեր»

15:40 Ճնշումս ստուգեցին, թթվածի քանակությունը

15:50 բուժքույրը ուղեկցեց, որ թոքերս նկարեն

16:08 Գլխավոր բժիշկը այցելեց, հարցեր տվեց՝ ոնց եմ զգում, ինչ եմ զգում, որտեղից եմ եկել, ոնց եմ եկել, ում հետ եմ շփվել:

16:15 Տաքությունս՝ 37

16:50 Սիստեմա միացրին sodium chlorine IV 0.9%

18:00 Տաքությունս՝ 36.6

Սիստեմը դեռ միացրած ա

19:00 Սիստեմը անջատեցին

19:20 Հարցրին ոնց եմ զգում ինձ ու ինչ որ բանի կարիք ունեմ թե չէ:

21:17 Հարցրին ոնց եմ ու եթե ինչ որ բանի կարիք ունեմ, ասեմ

22:30 Էն պահին, որ մտածում էի, որ դե հիմա վարակվել եմ, մտածում էի ինչը ոնց պետք ա անեմ, շատ հանգիստ, մտավ ներս բուժքույրը ու ուրախ ասեց, որ թեստը բացասական ա, վիրուս չունեմ, թոքերս մաքուր են ու կարող եմ գնալ տուն: Իրենք ավելի են ուրախանում, որ թեստը բացասական ա ցույց տալիս(այսինքն, որ մարդը առողջ ա)

Ամբողջ ընթացքում ինձ մի վայրկյան մենակ չեմ զգացել, չեմ վախեցել, պանիկայի մեջ չեմ ընկել, սթափությունս չեմ կորցրել: Բժիշկները ու բուժքույրերը իրեց աշխատանքը փայլուն ու օպերատիվ են կատարում մեզ մոտ:

Չնայած ոչ մեկս ոչ մեկիս դեմքը չենք տեսել, ամբողջ ընթացքում դիմակներով էինք, բայց ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Նորքի Ինֆեկցիոնի բժիշկներին, բուժքույրերին իրենց ահռելի ջանքեր պահանջող աշխատան համար (Բոլոր-բոլոր բժիշկներին):
համբերություն ձեզ

 

Աղբյուր Sona NersÉsyan, ֆեյսբուք

Facebook Comments
Գնահատականը
( 7 оценок, среднее 4.57 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!