«Ավելի բարձր, քան Արարատը, ավելի երկար, քան Յանցզին». ահա թե ինչ է գրված Չինաստանից ժամանած արկղերի վրա

«Ավելի բարձր, քան Արարատը, ավելի երկար, քան Յանցզին». ինչ է գրված Չինաստանից ժամանած արկղերի վրա

Երևանում վայրէջք է կատարել պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը:

Բարեկամական օգնության արկղերի վրա գրված է. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Տվյալ չվերթով Հայաստան են ժամանել նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո