Արթուր Ալեքսանյանին հորդորե՞լ են Գագիկ Ծառուկյանի համար գալ ԱԺ-ի մոտ. մեկնաբանում է հայրը

Արթուր Ալեքսանյանին հորդորե՞լ են Գագիկ Ծառուկյանի համար գալ ԱԺ-ի մոտ. մեկնաբանում է հայրը

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից նախօրեին զանգահարել են ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին («Սպիտակ արջ») եւ հորդորել են մասնակցել ի պաշտպանություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, բողոքի ակցիաներին:

Սակայն, ըստ մեր տեղեկությունների, Արթուր Ալեքսանյանը մերժել է ու հայտարարել, որ չի կարող մասնակցել: Ըստ նույն աղբյուրների` Ալեքսանյանը նշել է, որ իշխանությունները խոստացել են առաջիկայում իր անվամբ մարզադպրոց «բացել», ինչի համար ինքը չի կարող նման քայլի գնալ:

Երեկվանից Armlur լրատվականը փորձում է այս տեղեկությունների վերաբերյալ զրուցել Արթուր Ալքսանյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Մեզ հաջողվեց զրուցել չեմպիոնի հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի հետ, որը մեր հարցին, թե ՀԱՕԿ-ից զանգահարել են ու հորդորել մասնակցել ցույցերին նշեց. «Սխալ է այդ տեղեկությունը»:

Դիտարկմանը, թե նույնիսկ Ալեքսանյանը հայտարարել է`չի կարող ցույցերին մասնակցել, քանի որ իր անվամբ մարզադպրոց է կառուցում, ինչի համար ինքը նման քայլի չի գնա, ասաց. «Սխալ է ձեզ ամեն ինչը ասված, ոչ մի բան չի ասվել»:

Մեր հարցին` ինչպես են իրենք վերաբերվում Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող իրադարձություններին Գեւորգ Ալեքսանյանը նշեց, թե իրենք ոչ մի բան չեն ուզում խոսել, եթե իրենք ցանկանան խոսել, կխոսեն, իրենց տեսակետը կհայտարարեն:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո