Արփինե Հովհաննիսյանը ամուսնանում է․ Հայտնի է նրա հարսանիքի օրը

Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանը ամիսներ առաջ հայտարարեցին նշանադրության մասին, այժմ արդեն հայտնի է նաև զույգի հարսանիքի օրը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հարսանիքը տեղի կունենա փետրվարի 22-ին Երևանում։

Արփինե Հովհաննիսյան

Մեծ խնջույք նախատեսված չէ։ Հարսանեկան արարողությանը ներկա կգտնվեն զույգի հարազատներն ու մտերիմները։

Նշենք, որ զույգը 2019 թվականին դեկտեմբերին արդեն հասցրել էր գրանցել իր քաղաքացիական ամուսնությունը։

Արփինե

Օրեր անց նրանք մեկնել էին Լոնդոն՝ շրջագայության, որտեղ էլ տեղի է ունեցավ զույգի նշանադրությունը։

Արփինե Հովհաննիսյանը փեսացուի հետ նոր լուսանկար է հրապարակել

Հայտնի է, որ Արփինեն և Արշակը առաջին կուրսում սովորել են ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի տարբեր հոսքերում։ 1 տարի սովորելուց հետո Արշակը հեռացել է այդ ֆակուլտետից և ընդունվել բժշկական համալսարան։

Արփինե Հովհաննիսյան

Այդ տարիներին Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանն իրար չեն ճանաչել։ Ծանոթացել են այս տարի` կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։

Արփինե Հովհաննիսյանը 36 տարեկան է դարձել անցած տարվա դեկտեմբերի 4-ին, որից հետո նրանք հայտարարել են, որ հանդիպում են միմյանց հետ։

 

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո