Բանակի առաջնային խնդիր պետք է դիտել հրամկազմից, մանվելիզմից, որկրամոլներից մաքրազերծումը

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մահացության վերջին դեպքերը բանակում հայ հասարակությանը պարտավորեցնում են լուսարձակի տակ պահել բանակի վերակառուցման ողջ համալիրը՝ Բանակի համար առաջին խնդիր դիտելով քրեական ՀԱԿԱմշակույթի արմատախիլ անելու գործընթացը, ազգային անվտանգության առաջնահերթություն դիտել հրամկազմի (բարձրագույն, միջին, ցածր)

մաքրազերծումը. մանվելիզմից, որկրամոլներից և բանակի հաշվին գերհարստացածներից (ունեցվածքի կոնֆիսկացիա` հօգուտ բանակի վեազինման ստեղծվելիք ֆոնդի). նույն քրեական հակամշակույթ կրողներից:


Հայ քաղաքացին պետք է հիշի, որ Կարսը հանձնողների մեջ էին նաև անասնագող հայ գեներալներ:

Բանակը պետք է «վերազինվի» լավագույն զինվորական կրթությամբ զինվորական կադրերով ու ինտելեկտուալ կարողություններով օժտված սպաներով, որոնց պակասը հայ հասարակությունը, ենթադրում ենք, չունի:


Վերջինը. Գողապետության ավանդույթները կյանքի նորմ դարձրածները պիտի հասկանան, որ վատահամբավ զինվորական ցեցից ազատվելն արժանի պատիժ չէ. դա կարող է դիտվել նաև խրախուսանք, նման կադրերին հովանավորելը՝ հանցակցություն:

Հայաստանն Արարչագործության կանչով և ժողովրդի հեղափոխական կամքով գնում է իր վերականգնմանն ու վերակազմությանն ընդառաջ, որի ճանապարհի ամեն մի կոճղ պետք է դեն շպրտվի»:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո