«Բարգավաճն էլ, Հանրապետականն էլ, փող են բաժանել, որ իրենց ընտրենք». Ինչ են պատմում Լոռու մարզի բնակիչները

Լոռու մարզի Մեծ Պարնի, Գոգավան և այլ գյուղերում, որտեղ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ը մեծ թվով ձայներ է հավաքել, գյուղացիները խոստովանում են՝ իրենք Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը ձայներ են տվել, որովհետև կաʹմ ընտրակաշառք են ստացել, կաʹմ էլ Ծառուկյանը գյուղի համար ինչ-ինչ գործեր է արել: Նույն սկզբունքով ընտրել են նաև ՀՀԿ-ին:

«Սա փոքր գյուղ ա, բոլորը բոլորին ճանաչում են, ոչինչ գաղտնի չի մնում: Բարգավաճի ու Հանրապետականի մարդիկ իրար հետ ցուցակները դրած համեմատում էին, եթե լինում էր, որ մի գյուղացի 2-ից էլ փող վերցրած էր լինում, մեկի փողը հետ էին ուզում»,- «Ազատության» թղթակցին պատմեց Մեծ Պարնի գյուղի բնակիչը:

Մեկ այլ գյուղացի էլ դժգոհեց՝ ինքն անձամբ 15 տարի փայփայել է ԲՀԿ-ի անդամատոմսը, Ծառուկյանի համար շատ բան է արել, բայց չի գնահատվել: «Օրինակ, ավտոբուսներով մարդիկ եմ հավաքել, տարել քվեարկության»,- խոստովանեց նա:

«Ինձ 2 կուսակցությունից էլ՝ ԲՀԿ-ից ու ՀՀԿ-ից, առաջարկել են, որ գումար բաժանեմ, մի մասն էլ ինձ վերցնեմ, բայց ես չեմ համաձայնվել»,- պատմեց մեկ այլ գյուղացի՝ հավատացնելով, որ նույն գործը արել են ուրիշները:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո