Բոլորիդ մի հարց է տանջում, թե լավ, բա վերջը ի՞նչ ա լինելու․ ոչ մի բարդ բան չկա․ Անդրանիկ Պողոսյան

Կարծում ե՞ք տարածաշրջանում իրավիճակը բարդ է։ Մտածում եք աշխարհը խառնվել է իրար ու բոլորիդ մի հարց է տանջում, թե լավ, բա վերջը ի՞նչ ա լինելու։

Ոչ մի բանն էլ բարդ չի, ընդամենը պատմությունը խասյաթ ունի կրկնվելու։

1918 թ-ին արևելյան Հայաստանը դուրս եկավ ցարական Ռուսաստանի կազմից և հռչակվեց որպես անկախ պետություն։
1919 թ-ին թուրք-ադրբեջանական բանակը հարվածեց Ղարաբաղի խանությանը և գրավելով հայաթափեց այն։
1920թ-ին Բրիտանիան ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, Ֆրանսիան ձևակերպեց թղթաբանությունը։

Քանի, որ Հայաստանը շրջափակված էր թուրքական զորքերով և վտանգ կար կորցնել նաև Արևելյան Հայաստանը`
1921թ-ին Հայաստանը հրաժարվեց անկախությունից և դարձավ Սովետական միության անդամ (այլ բառերով ասած Ռուսաստանի ավտոնոմ պետություն)։
Նույն թվականին Ռուսաստանը դե յուրե խլեց Ղարաբաղը Ադրբեջանի ձեռքից ( այսօրվա բառերով ասած իր խաղաղապահ զորքը մտցրեց)։
Նույն թվականին Ադրբեջանը ևս դարձավ սովետական միության անդամ (Լենինը բան էր խոսք տվել)։

Նույն 1921 թ-ի հուլիսի 4-ին կենտկոմը որոշում կայացրեց Ղարաբաղը հանձնել Հայաստանին , 1 օր անց Լենինը որոշում կայացրեց Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում։

1939/1941թ- 1945թ Հիտլերը փորձեց տիրանալ Եվրասիա մայրցամաքին։ Ավարտվեց սովետական միության հաղթանակով։ Իր բնակչության թվի համեմատ ամենամեծ ավանդը ներդրեց Հայաստանը։

1988-ին Ղարաբաղը հանդիսանալով Սովետական միության անդամ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ինքնավար մարզ (100 տարվա պայմանագրով) որոշեց անտեսել պայմանագիրը և դառնալ անկախ պետություն։

1991թ-ի սեպտեմբերի 2-ին Ղարաբաղը ինքնահռչակվեց որպես անկախ պետություն ( աշխարհում ոչ մեկ, նույնիսկ հայաստանը չնդունեց նրա անկախությունը)։
2018-2020թթ Հայաստանը փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները։
2020թ-ին թուրք-ադրբեջանական բանակը հարվածեց Ղարաբաղին, հայաթափելով այն։
Նույն թվականին Ռուսաստանը խլեց Ղարաբաղը Ադրբեջանի ձեռքից (խաղաղապահի տակ իր զորքը մտցրեց)

Գուշակեք ինչա լինելու հաջորդիվ ))

2021թ-ին լրանում է Նախիջևանի և Ղարաբաղի պայմանագրերի 100 տարին, այսինքն թղթաբանությամբ այն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ։
2021թ. Հայաստանը շրջափակված է թուրքական զորքերով, կա հավանականություն կորցնել միակը մնացած հայկական պետությունը ուստի դա կանխելու համար Հայաստանը կդառնա Ռուսաստանի անդամ պետություն։

2021թ. Ադրբեջանը կփախնի թուրքական ստրկացումից ու կդառնա Ռուսաստանի անդամ պետություն (Պուտինը բան խոսք կտա)։
2021թ. Ռուսաստանի պետ. դուման որոշում կկայացնի Ղարաբաղը հանձնել Հայաստանին, որոշումը բնականաբար կփոխվի և Պուտինը այն կթողնի Ադրբեջանի կազմում (+Նախիջևան)։

2022թ Ղարաբաղին և Նախիջևանին կշնորհվի ինքնավար մարզի կարգավիճակ։
2023թ. ին Էրդողանը կփորձի կյանքի կոչել իր մեծ թուրանը, այն կավարտվի Ռուսաստանի հաղթանակով։ Իր բնակչության թվի համեմատ ամենամեծ ավանդը կներդնի Հայաստանը։

Մի խոսքով ոչ մի բարդ բան չկա ուղղակի պատմությունն է շատ անհամ ձևով կրկնվում..

Անդրանիկ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից։

Facebook Comments
Գնահատականը
( 7 оценок, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո