Գագիկ Ծառուկյանը հասցրել է կառուցել 7 եկեղեցի, բայց խաչակնքվում է՝ Հանուն դոդ գլխի, Հանուն փորի և փողի․ Մանե Էլբակյան

Օգտատեր մանե Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գագիկ Ծառուկյանը իր երկար ու ձիգ կյանքի ընթացքում հասցրել է կառուցել 7 եկեղեցի…

Այո՛ կառուցել է 7 եկեղեցի և առ այսօր ճիշտ խաչակնքվելու ձևը չգիտի, չի տիրապետում նաև Տերունական աղոթքին։ Չի տիրապետում ազատ խոսքին` մականունն է <<Դոդ>>, բայց սա այլ պատմություն ունի արդեն շատերին հայտնի։

Այս մարդը խոսում է հայի ավանդական արժեքներից, քրիստոնյա լինելուց` դեմ է սեռական դաստիարակությանը և իր մեղավոր կյանքի ավելի քան 7 տարիները անցկացրել է բանտում` ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ համար, որը եղել է եկեղեցու բակում։

Խոսում է երկրի վատ վիճակից, խոսում է աշխատավարձերից և թոշակներից մի մարդ, ով ավելի քան 62 միլիոն դոլլար հարկ չի վճարել պետությանը և ներկա պահին ամբաստանյալ է և մեղադրվում է մի քանի հոդվածով։

Խոսում է ժողովրդի վստահությունից իրենց ուժի հանդեպ` այն ուժի ում պատգամավորները ղազագրերով և կաշառք բաժանելով են դարձել պատգամավոր։

#Հանուն_դոդ_գլխի
#Հանուն_փորի_և_փողի

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո