Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

Դավիթ Տոնոյանի դեմ հարուցվել է քրեական գործ


Զինվորական քննչական կայազորային 4-րդ վարչությունում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը, դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու

դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը)։

Քրեական գործը հարուցվել է պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից պաշտպանության

նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Տոնոյանը գործով դեռևս չունի կարգավիճակ, իսկ Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո