Դատարանը քննում է Ծառուկյանին կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունը․ ուղիղ միացում

Դատարանը քննում է Գ․ Ծառուկյանին կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունը․ ուղիղ միացում


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այն այսօր քննվում է։ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը քննում է դատավոր Ռոբերտ Պապոյանը։

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն ասել էր, որ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական

նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո