Ես ամաչում եմ, ամաչում եմ․․․Տաթեւիկ Ռեւազյանին ու իր նորածին բալիկին հաջողություն ու առողջություն եմ մաղթում

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժողովուրդը չի սպասելու, թե երկրի դեմքի քաղցկեղածին պզուկը, երբ է ներսում տարածվելու` կծիկ դառնա, որ վերջանա։ Սրա-նրա վկաները միմիայն թշնամանք են տարածում, ու մի գլուխ հանրությանը սպառնում։

Ոչ քաղաքակիրթ մոտեցում կա, ոչ էլ հանդուժողականություն։ Մինչեւ խառնափնթորի վերջանալը, լիքը մարդու գլուխ կուտեք։

Ես ամաչում եմ, ամաչում եմ, որ Ռեւազյան Տաթեւիկի երեխայի լույս աշխարհ գալը, ոմանց չարացրել է, ու չեմ էլ ուզում անդրադառնալ մի գրառման, որը չկարողացա անգամ մինչեւ վերջ կարդալ։ Այս ամենը ատելության գեներացման արդյունք է։

Անկումն ավելի խոր կլինի, եթե այս պահը հանդուժվի։ Օր-օրի նոր դեպքեր են տեղի ունենում։ Կարծես մարդիկ արյան ծարավ են։
Մի գլխով մարդ չկա, որ գլուխ հանի, ինչ է այս պահին պետք, որ վաղը ոչ մի վատ բան չպատահի։

Հանցագործները, ակնհայտ ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ են աշխատում։
Մարդկանց արդեն որակավորել ու թշնամացրել են իրար դեմ։

Սա արդեն անձնական հարցեր չեն, որ կապրիզներով առաջնորդվենք։ Սա պետության ու ժողովրդի հարց է։
Զգացմունքներին ու ջղաձգումներին վերջ տվեք։ Վճռականություն ցուցաբերեք։

ՀԳ. Տաթեւիկ Ռեւազյանին ու իր նորածին բալիկին հաջողություն ու առողջություն եմ մաղթում։

Ես ուղղակի զերծ կմնամ հայհոյանքից»։

Facebook Comments
Գնահատականը
( 4 оценки, среднее 2.25 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո