Երբ քյանդրբազը վայր է ընկնում ճոպանից․․․ Վանեցյանի ԱԱԾ-ի տնօրեն դառնալուց կարճ ժամանակ անց էլ տեղի ունեցան հայտնի գաղտնալսումները

Два брата акробата. Երբ քյանդրբազը վայր է ընկնում ճոպանից․․․

Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի երեկվա «փառահեղ» հոդվածը դեռ «չմարսած», այսօր ականատեսը եղանք քաղաքական իդիոտիզմի մի նոր դրսևորման։

«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական եւ սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։

Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միքայել Մինասյանի հոգեզավակ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հիշեցնեմ, որ Մինասյանը նշելով, որ երկրում վիճակն իրոք վատ է և «Իմ քայլը» խմբակցությունը կարող է կատարել «իր քայլը», մասնավորապես ասել էր․ «Ես իսկապես համոզված եմ, որ մեր երկիրը դեռ ունի շանս ու պոտենցիալ՝ կորոնավիրուսից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։

Այդ լուծման բանալին իշխող քաղաքական ուժի ձեռքում է։ Դեռ։ Որպես հակաճգնաժամային պլանն աշխատի, պետք է սկսել ամենահիմնականից՝ մեկուսացնել ու վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Իշխող քաղաքական ուժի համար սա թերևս ամենացավոտ որոշումն է, բայց առանց որի ոչ մի այլ քայլ չի աշխատի»։

Առերևույթ Վանեցյանի և Մինասյանի հայտարարություններն անձերի դիտարկումներ են և միմյանց հետ որևէ կապ չունեն, բայց․․․։ Տվյալ անձանց թվում է, թե մասնավորապես մեր հասարակության մտահորիզոնը նույնքան սահմանափակ է և պրիմիտիվ։

Այնքան սահմանափակ, որը շատերը ուղղակի չեն տեսնի, որ Վանեցյանը կատարել է Մինասյանի «փայլուն» պլանի հաջորդ քայլը։

Մասնավորապես, երեկ Մինասյանի «Իմ քայլը» խմբակցությանը Փաշինյանին պաշտոնանկ անելու հորդորից հետո, Վանեցյանը կարևորում է հակաճգնաժամային կառավարության ստեղծումը։

Այսինքն «փառահեղ» ծրագրի համաձայն, «Իմ քայլը» պետք է վարչապետի պաշտոնից հեռացնի Նիկոլ Փաշինյանին, ընտրի նոր վարչապետ, իսկ վերջինս ձևավորի նոր կառավարություն։ Դժվար չէ կռահել, որ այդ կառավարությունում ինչու չէ նաև վարչապետի պաշտոնում Վանեցյանը տեսնում է իրեն։

Եթե Մինասյանի հովածը ոչ այլ ինչ է քան քաղաքական իդիոտիզմ, ապա նրա հոգեզավակի այսօրվա դիտարկումը կարելի է բնութագրել այսպես՝ քաղաքական ակրոբատիկա։ Բայց քանի, որ ակրոբատիկ գործողություններ անելու համար անհրաժեշտ է հմտություն և նույնիսկ մարտավարական համապատասխան ռեսուրս, տվյալ դեպքում մենք գործ ունենք քաղաքական քյանդրբազության հետ։

Պարադոքսալն է հատկապես, որ ճգնաժամը հաղթահարելու մասին խոսում է մի մարդ, ով ճնգաժամ առաջացնելու բացառիկ վարպետ է։ Արթուր Վանեցյանի մեկ տարի ՀՖՖ-ի նախագահ աշխատելու արդյունքը եղավ այն, որ Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ ամենախայտառակ պարտությունը կրեց, 9։1 հաշվով զիջելով Իտալիային։

Վանեցյանի ԱԱԾ-ի տնօրեն դառնալուց կարճ ժամանակ անց էլ տեղի ունեցան հայտնի գաղտնալսումները։

Արդյո՞ք կարող ենք երկու կառույցներում տեղի ունեցած տապալումները որակել ճգնաժամի հաստատում։ Բավ ոչ։ Վանեցյանի ջանքերով մենք ականատեսը եղանք մեր ազգային անվտանգության և մեր ֆուտբոլի հոգեհանգստի արարողության։

Հիմա մենք ունենք պատկեր, երբ ճոպանից վայր ընկած քյանդրբազները իրենց քաղաքականությունից խոսելու իրավունք վերապահելուց զատ փորձում են փոփոխությունների անհրաժեշտության ֆոն ստեղծել։

Հասկանում ենք, օգտվում եք ազատ կամարտահայտման ձեր իրավունքից, ունեք շատ փող։ Կարող եք շարունակել նույն ոգով, բայց հաշվի առեք, որ մեր ժողովուրդն ունի թացը չորից տարբերելու բարձր որակներ, իսկ ձեր փողը ամենևին էլ անսպառ չէ։

Ֆեյսբուք՝ Դավիթ Ջալալյան

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 4.2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո