Երկար սպասված լուր․ Արդեն հայտնի է, թե երբ շրջանառության մեջ կհայտնվի հակակորոնավիրուսային վակցինան։

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հակակորոնավիրուսային վակցինան հուլիսի վերջին կհայտնվի։

Նրա խոսքերով՝ ներկայում անցկացվում են շիճուկի մինչկլինիկական փորձարկումներ։

Մուրաշկոն նշել է, որ առաջին արդյունքները կհայտնվեն հուլիսին։ «Ամեն ինչ առայժմ ընթանում է գրաֆիկի համաձայն, առայժմ որեւէ խափանում չկա»,- հավելել է նախարարը։

Սրա հետ կապված՝ առողջապահության նախարարությունը կանխատեսում է, որ վակցինան շրջանառության մեջ կհայտնվի հուլիսի վերջին։

Չինաստանի իշխանությունները Ուհանում պնեւմոնիայի բռնկման մասին հայտարարել էին 2019թ․ դեկտեմբերի 31-ին։ Հիվանդության հարուցիչը SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակն է, որն առաջացնում է COVID-19։

Ավելի ուշ, մարտի 11-ին, ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչեց համավարակ։ Աշխարհում հայտնաբերվել է վարակման 5,1 մլն դեպք, Ռուսաստանում
վարակվածների թիվը 317 000 է։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո