Երկրում ոչ սիրո, ոչ էլ հանդուրժողականության մթնոլորտ է․ Վարչապետը պետք է․ Օգտատիրոջ ուշագրավ դիտարկումները

Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Հովհաննիսյանը իր էջում գրել է․

Սիրելի ժողովուրդ,
Երկրում ոչ սիրո, ոչ էլ հանդուրժողականության մթնոլորտ է։
Ըստ2018 թվականի ընտրությունների արդյունքների Նիկոլի կողմնակիցները մոտ 900 հազ հոգի են, իսկ հակառակորդների կողմնակիցների թիվը գերազանցում է 200 հազարը։

Երկու կողմերի թե ղեկավարները, Թե ակտիվիստները միմյանց ատում են, որը փոխանցվում է ժողովրդին։
Հետեւանքը, թունավորված բարոյահոգեբանական մթնոլորտն է Հայաստանում, ինչը չի թողնում, որ մեր հասարակությունը անցնի խաղաղ ստեղծագործ աշխատանքի։

Հեղափոխությունները զարգանում են կամ հեղափոխության «պատժիչ ձեռքի» գործադրման, կամ «բարի սրտի» գործադրման ուղղությունով։

Առաջինի դեպքում, հեղափոխական ուժերը, իշխանության անցնելուց անմիջապես հետո, ազատվում են’ նախկին ռեժիմի բոլոր բարձր ու միջին ղեկավար պաշտոնյաներից եւ բոլոր դատավորներից, կալանավորում են բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին եւ նրանց հետ կապակցված մեծահարուստներին, բռնագանձում’ նրանց ունեցվածքը, նշանակում’ նոր դատավորներ եւ նրանց վճիռով’ ազատում’ անմեղներին, դատում’ մեղավորներին։

Որը հագուրդ է տալիս ժողովրդի արդարության զգացումին եւ սսկեցնում հակառակորդին։
«Բարի սիրտ» գործադրման ժամանակ համաներում է շնորհվում բոլորին, բացի նրանցից ում խղճին անմեղ արյուն է ծանրացած, քանզի անմեղ արյունը հողի տակից էլ վրեժ է կանչում, այդպես է գրված Աստվածաշնչում։

Բայց մեզանում ոչ մեկը, ոչ մյուսը գործի չդրվեցին, որի պատճառով հեղափոխությունը մնաց ճողված եւ ոտքերի վրա կայուն չի կանգնած։
Կառավարությունը հազիվ թե համարձակվի գործի դնել «պատժիչ ձեռքը», քանի որ հեղափոխության հաղթանակից բավականին երկար ժամանակ է անցել եւ միջազգային հանրության աչքից կընկնի։

«Բարի սիրտ» գործադրման դեպքում’ կընկնի հասարակության աչքից։
Թվում է, թե փորձ արվեց գործադրել «պատժիչ ձեռքը», որը այնքան անատամ էր, որ հեղինակազրկեց հեղափոխությանը’ նշանավոր հանցագործները քեֆ են անում ազատության մեջ։

Նման անելանելի վիճակներում ժողովրդի գործոնն է առաջնային դառնում։

Վարչապետը պետք է դիմի ժողովրդին «պատժիչ ձեռքի», թե » բարի սրտի» մեթոդը կիրառելու հարցումով։

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո