Երևանցի ամուսինները 40 հազար դոլար են գողացել ինքնաթիռի իրենց հարևանուհուց

Շերեմետևո օդանավակայանում ոստիկանները 40 հազար դոլարի գողություն են բացահայտել: Shantnews.am-ի  հաղորդմամբ՝ Mskagency.ru-ն հայտնում է, որ, դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելես-Մոսկվա չվերթի ժամանակ:

Օդանավակայանից հայտնում են.

«Օդանավակայանի հերթապահ բաժանմունք է դիմել ՀՀ քաղաքացի մի կին՝ խնդրելով օգնել գտնել իր պայուսակը, որ մնացել է Լոս Անջելես-Մոսկվա օդանավում:

Կինը նշել է, որ պայուսակում եղել է 40 000 դոլար:

Նշված տեղեկությունը ստանալուն պես ոստիկանության աշխատակիցներն ուղևորվել են դեպքի վայր, որտեղ նոր էին սկսվում օդանավի սրահի մաքրման աշխատանքները:

Այնտեղ, սակայն, պայուսակ չեն հայտնաբերել»:

Օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում հետքերը տարել են երևանցի ընտանեկան զույգի ուղղությամբ, ովքեր նստած են եղել կնոջ կողքին:

Այն պահին, երբ պայուսակի տերը դուրս է եկել սրահից, հարևանները որոշ ժամանակ նստած են մնացել: Վերջիններիս անձը բացահայտված է, Հայաստան ժամանելիս նրանց ձերբակալել են և ուղեկցել հերթապահ մաս:

Կասկածյալ կինը դժվար էր քայլում, ինչպես պարզ դարձավ՝ նորմալ քայլել չէր կարողանում, քանի որ խանգարում էին կոշիկների մեջ թաքցված թղթադրամները:

Գումարի երկրորդ մասը դուրս է բերվել նրա ամուսնու ծոցագրպանից:

Կասկածյալները ձերբակալված են: Հարուցվել է քրեական գործ:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո