Ինձ զանգած կինը լացակումած պատմեց, որ իր և իր նման շատ շատերի ընտանիքները սովի են մատնված

«Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՀԱԶԱՆԳ
Քիչ առաջ ինձ զանգեց մի ծանոթ կին։ Նա մինչ արտակարգ դրությունը փողոցում առևտուր անելով է օրվա հացը վաստակել։

Լացակումած պատմեց, որ իր և իր նման շատ շատերի ընտանիքները բառիս բուն իմաստով սովի են մատնված։

Նրանց մեծ մասը վարձով է ապրում։ Շատերին արդեն հանել են վարձու բնակարաններից, քանի որ չեն կարողանում բնակվարձը վճարել։

Ոմանք արդեն մուրացկանությամբ են զբաղվում մի կտոր հաց հայթայթելու համար։

Ապրիլի 9-ից նախատեսված՝ օգնություն տրամադրելու գործընթացն իրականում տեղ կհասնի որոշ ժամանակ անց, մինչդեռ մարդիկ հենց այս պահին հաց չունեն։

Ըստ նրա՝ սոցիալական աջակցության կառույցները և իշխանության ներկայացուցիչները չեն արձագանքում, իսկ արձագանքելու դեպքում էլ խնդիրը լուծելու ճանապարհ ցույց չեն տալիս։

Իշխանությունը պարտավոր է ժամ առաջ միջոցներ ձեռնարկել կյանքի դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին գտնելու, հաշվառելու և նրանց հացի ու այլ կենսական կարիքները բավարարելու ուղղությամբ»։

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 2.33 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո