Ինչպես է Ադրբեջանական պետական լրատվամիջոցը խմբագրել Ալիևի խոսքը ԼՂ անկախության մասին. զավեշտալի տեսանյութ

Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը՝ «Ազերթաջը», փոխել է նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով բաց քննարկմանը հնչեցրած ելույթի մի հատվածը:

Բնագրի լեզվով՝ անգլերեն հրապարակված տեսանյութում անգամ ձայնի տոնայնությունը հստակ տարբերվում է այն հատվածում, որը խմբագրվել է:

Ալիևը հայտարարել էր, որ «ավելի քան տասը երկիր ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Ակնհայտ է, որ Ալիևի վախերն են նրան հանգեցրել նման վրիպման: Եվ դրան ոչ ոք հատուկ ուշադրություն չէր դարձնի, եթե չլիներ ադրբեջանական լրագրողների մղումը շտկելու իրենց ղեկավարի խոսքը:

«Ազերթաջը» Ալիևի «Լեռնային Ղարաբաղի անկախությունը» ձևակերպումը փոխել է՝ դարձնելով «Խոջալուի ցեղասպանություն»՝ անտեսելով անգամ լրագրողական էթիկայի կանոնները:

Ձայնագրության մեջ թվացյալ Ալիևի ձայնով խմբագրումը սեփական երկրի նախագահի նկատմամբ ծաղրական վերաբերմունք է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութերից մեկում Ալիևի իրական հայտարարությունն է, երկրորդում՝ խմբագրված տարբերակը:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո