«Լավագույն տղերքը… փչանում են»․ Ալիս Սողոմոնյանը բացում է ներքաղաքական անցուդարձի խաղաթղթերը

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՄԱՐԴ ՓՉԱՑՆԵԼՈՒ ՊՐՈՑԵՍՆ ՈՒ …ԴՈՒԽՈՎ-Ի ՑԱՎԱԼԻ ՆԱՀԱՆՋԸ

Ըստ հանցագործ նախկինների դավադիր խաղերի ու սին ծրագրերի, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանին, օդում պտտվող լուրերի համաձայն, խոստացել են «ապագա երկրի» սպորտի նախարարի պաշտոնը:

Պարզվում է, Ռուբեն Հախվերդյանի «Լավագույն տղերքը հեռանում են» երգն այսօր կարելի է նորովի երգել. «Լավագույն տղերքը… փչանում են»:
Այո, փչանում են, կամ նրանց հաջողությամբ փչացնում են հանցագործ ռոբիկ քոչարյանն ու նույնքան հանցագործ սեռժիկ սարգսյանը:

Մարզիկների պարագայում՝ ռոբիկի տղա լյովիկ քոչարյանի միջոցով է արվում, որը ժամանակին սերտ կապեր է ունեցել մի քանի մարզիկների հետ: Ապացույցը՝ Արսեն Ջուլֆալակյանը, ով նախօրեին վայր դրեց Ազգային ժողովի պատգամավորի իր մանդատը:

Արսենին ի՞նչ են խոստացել նրանք, որ կարողացել են համոզել, որ վայր դնի իր մանդատը: Նախկինների այս ճղճիմ քայլը Ազգային ժողովում «իմքայլականների» շարքում ճեղքվածք առաջացնելո՞ւ դավադրություն է, թե՞ իլյուստրացիա է սկսվում նաև «իմքայլականների» ճամբարում:

Կամ գուցե նոր դիմակնե՞ր են պատռվում: Դե, նախ Արսենը չի ափսոսա ամսական 1000 դոլարից ավել իր աշխատավարձը կորցնելը, որովհետև թալանչի քոչարյան ռոբիկի՝ 16 միլիոն կարողություն ունեցող որդին՝ լևոն քոչարյանը, Արսենին ավելին կվճարի, քան վերջինիս պատգամավորական աշխատավարձն է:

Այս կաշառքից բացի է՞լ ինչ կարող են խոստացած լինել Արսենին: Պարզ է, լավագույն մարզիկի ապագա գործը սպորտի նախարար լինելն է. տարիքը մեծանում է, ակտիվ սպորտն էլ շուտով թողնելու է: Այսինքն, Արսենն արդեն հավատում է, որ նրանց երազանքն այնքան էլ հեռու չէ իրական դառնալուց: «Հողեմ ձեր երազանքը»,-կասեր տատս:

Ափսոսում եմ, որ Արսենը շատ էժան քայլ արեց, որով ստվերեց մարզաշխարհում վաստակած իր փառքը:

Արսենը համաձայնվել է պայմաններին, և շուխուռն արդեն ընկավ՝ «Իմ քայլականների ճամբարից լքում են լավագույն տղերքը»: Իսկ ես էլ կավելացնեմ. «Իմքայլականների թիմը լքում են տատանվողներն ու ապագա դատարկության վրա հույս դնողները»:

Փչացման այս լկտի գործընթացն ուղիղ կապ ունի ամբաստանյալ ռոբիկ քոչարյանի դատավարության ձգձգումների և, ընդհանրապես, դատաիրավական համակարգն այդ նեխած վիճակում պահելու հետ:

Ժողովուրդն արդեն հոգնել է՝ շարունակ բարձրաձայնելով, թե դատական համակարգը մաքրե՜ք: Վերանայե՜ք այն դատական ակտերը, որոնք բացահայտ կեղծիքներով կայացվել են ա՛յն դատավորների կողմից, ովքեր այսօր էլ շարունակում են մնալ դատական համակարգում: Դժվա՞ր է դրանց ագահ երեսներին շպրտել ժամանակին իրենց արած կեղտերը:

Դա ժողովրդի՛ պահանջն է և ժամանակի հրամայականը, որ վերականգնվի ժողովրդի խախտված իրավունքը: Մի՞թե այնքան պիտի ձգվի այդ պրոցեսը, որ ժամանակի խնդի՞ր առաջանա, ինչպես հիմա նախկին հանցագործների համախոհ, թոխմախի մհերին առաջադրված անորոշ ապագայով մեղադրանքի պարագայում է: Շուխուռ արվեց, թե թոխմախի մհերի դեմ գործ է հարուցվել: Պարզվում է, դա ժամկետանց է, և որևէ իրավական հետևանք չի կարող ունենալ:

Իրավաբանները զգուշացնում են, որ նման գործերի հարուցումը անպտուղ զբաղմունք է, որը ժողովրդի նյարդերի հետ խաղալ է նշանակում: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի, կոնկրետ այս պարագայում, մհեր սեդրակյանը (Թոխմախի մհերը) քրեական հետապնդման ենթակա չէ, քանի որ նրան մեղսագրվող արարքը ավարտվել է 2004-ին:

Եթե անգամ այդ գործն ուղարկվի դատարան, ապա դատարանը պարտավոր է դադարեցնել հետապնդումը, քանի որ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները: Ստացվում է, որ այդ գործերը կազմողները կա՛մ լավ չեն յուրացրել քրեական օրենսգիրքը, կամ էլ դիտավորյալ են (մեղայ Աստծո) նման խաղեր խաղում:

Ստացվում է նաև, որ նրանց այդ խաղերի արդյունքում ժողովուրդն էլի Փաշինյանին պիտի մեղադրի, թե սա ի՞նչ բան է՝ «բռնում են ու բաց թողնում»:

Շնորհակալությունս հայտնեմ Հեղափոխության արժեքների ազնիվ պաշտպան, պրոֆեսիոնալ իրավապաշտպան Արտակ Գալստյանին՝ նման պարզաբանումները ժողովրդին հաճախակի ներկայացնելու համար և տարակուսեմ, թե մի՞թե կառավարությունում չկա խելքը գլխին իավաբան խորհրդատու, որ Վարչապետին տեղը տեղին բացատրի, թե ինչ է կատարվում դատաիրավական համակարգ կոչվող այդ որջում:

Հիմա նորից մտավախություն ունեմ, թե այդ ոճրագործ ռոբիկ քոչարյանի ազգադավ պաշտպաններն այնքան ժամանակ են ձգձգելու այդ դատավարությունը, որ դա էլ ժամկետանց դառնա: Նրանք այնքա՜ն են հաբռգել, որ այդ ոչ հայ, քծնանքի վարպետ ալումյան կոչվածը կարող է հայտարարել, թե «Մարտի 1-ի գործով տուժողները դատարանում քննվող գործով իրականում տուժողներ չեն»:

Լավ, այդ դատական պրոցեսին մասնակցող դատախազը այդ ազգադավ ալումյան կոչվածին պատասխան չունի՞ տալու: Ինչո՞ւ պիտի այնքան լկստվեն այդ հանցագործները, որ ինչ-որ մի ամբաստանյալ ռոբիկ քոչարյան դատարանում Հանրապետության գլխավոր դատախազին կարողանա ասել, թե՝ դու լռիր, քանի ես եմ խոսում:

Այդ հանցագործն, ի՞նչ է, դատարանո՞ւմ էլ է իրեն նախագահ կարծում, կամ էլ Ինչո՞ւ է անպապասխան մնում հանցագործի այդ հոխորտանքը երկրի գլխավոր դատախազի հասցեին:

Քննչական կոմիտեում արդյոք չգիտե՞ն դավաճան չեկիստ վանեցյանի և սեռժիկի փեսա, թալանչի միշիկի կապերի մասին, նրանց ընդհանուր բիզնեսի՛ մասին, որոնք բացահայտ են, որոնց մասին հավաստի լուրերը համացանցով մեկ տարածված են: Եթե չգիտեն, ամոթ իրենց, իսկ եթե գիտեն, թող հետաքրքրվեն հիմնովին, գուցե հենց այդ արդյունքում էլ պարզվի, թե միշիկն ո՞ւմ հուշելով ու օգնությամբ է փախել երկրից ու խոհարար-մեկնաբան դարձել իր թաքստոցի խոհանոցում:

Իսկ այս ընթացքում դավադիր նախորդների կողմից շարունակվում են փչացումներն ու այլասերումները: Այդ քոչարյան ռոբիկ ու սարգսյան սեռժիկ կոչվածներն այնքա՜ն կոմպրոմատներ ունեն յուրաքանչյուրի վրա, որ շատ հեշտությամբ կփչացնեն:

Դրա արդյունքը չէ՞, որ արդեն երկու տարի է չի մաքրվում դատաիրավական համակարգի նեխած ճահիճը:

Եվ այս իմ այս մտահոգության ֆոնին ցավով եմ շեշտում, որ մեր հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա է վերցրել ամեն մի պատասխանատվություն: Ինչ էլ լինում է, շատերը, ցավոք, ոչ անհիմն, փորձում են նրան մեղադրել:

Դու ասում էիր, չէ՞, այ իմ սիրելի վարչապետ, թե դավադիրներ կան նաև կառավարման համակարգում: Ի՞նչն է քեզ խանգարում, որ Հեղափոխության առաջին օրերի պաթոսով, այն նո՛ւյն վճռականությա՛մբ մաքրե՛ս քո միջավայրը: Ինչո՞ւ ես միայնակ աշխատում ու ամեն նախատինք քեզ վրա վերցնում:

Կրկնեմ, այս նեխած դատաիրավական համակարգի ներկա գոյությունը ստվերում է այն բոլոր դրական գործերը, որ արվում են՝ բանակի կայացում, ճանապարհների ասֆալտապատում, նպաստների տասնյակ ծրագրեր, բնակաշինություն, գյուղատնտեսական ու բժշկական բազում ծրագրեր և այլն, և այլն:

Վերականգնի՛ր, խնդրում եմ, սիրելի վարչապետ, Հեղափոխության օրերի ԴՈՒԽՈ՛Վ լինելդ: Ես քեզ հետ եմ, մենք քեզ հետ ենք, ուրեմն՝ առաջ:

Հավատով՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո