Լավ էս աստիճան նամա՞րդ… էս օրերին, որ բայղուշներով հավաքվել եք իրար գլուխ, ու իբր երկրի մասին եք մտածում, մի հարց է ընդամենը ձեզ հուզում

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լավ էս աստիճան նամա՞րդ։

Ինչքան ոսկորի համար կռիվ տվող կա, իրեն սուրբ է երեւակայում։

Հասկացանք, կատարյալ ոչինչ չի լինում, բայց իրար գլուխ հավաքվել ու էս նեղության մեջ, աչոկ հավաքել, տեղի-անտեղի մեղադրել իշխանությանը իր անգործության մեջ` ոչ ավել, ոչ պակաս բոզիտղություն է։

Ոչ մի երկրում էս օրերին չեն ասում, ես էս կուսակցության, էն կուսակցության, էս ճամբարի, էն ճամբարի անդամ եմ։ Ոչ մի երկրում չեն ճամարտակում։

Բոլորի միակ նպատակը մարդկությանը փրկելն է համաճարակից։

Հա՛, երկրներ կան, որ դժգոհ են իրենց վարչապետից, բայց մեր էս մի բուռ հայրենիքում, որ բոլորս պետք է թիկունք դառնանք, ինչով հնարավոր է օգնենք միմյանց, չէ՛, փոխարենը դարձել են տմարդի, ու արդեն նոր իշխանության մասին են խոսում ու Նիկոլին դատում։

Նիկոլը լիքը սխալ բաներ է արել, այո՛, որ թալանչիներիդ ձեռքից չի առել թալանն ու պետականացրել, մինչեւ հիմա սահմանադրական ճգնաժամ, դատական համակարգը նեխած, ոչ մի ոլորտում համակարգային փոփոխություններ չի արել, բայց գոնե էս օրերին, որ բայղուշներով հավաքվել եք իրար գլուխ, ու իբր երկրի մասին եք մտածում, մի հարց է ընդամենը ձեզ հուզում` հնարավորինս շատ մահեր, ու հնարավորինս շատ հիվանդներ լինեն, որ ձեր նմանները թափով ու շռնդալից մեղադրեն իշխանությանը.. դե վաղը, որն է` այսօրվանից էլ սկսել են ու կանխատեսումներ էլ իրականացնում են, որ հարյուրավոր մարդիկ են մահանալու։

Հա՛, դուք էլ ուրախացեք։ Դե ինչի՞ վրա եմ զարմանում, ձեր շեֆերից ի՞նչ եք տեսել` անմեղ մարդկանց արյո՛ւն։ Ու դուք, որ պետք է թիկունք դառնաք, մոռանում եք մի բան, որ Աստված ոչ անի, մարդիկ մահանան, (լեզուս պապանձվի) ի՞նչ եք անելու։

Թե ձեզ թվում է, ձեզ վարակը չի կպնելու։ Թո՛ղ ոչ ոքի չկպնի.. չեմ ուզում շարունակել։

Որովհետեւ ինձ համար չափազանց տխուր այս օրերին բացարձակ ցանկություն չունեմ միտքս ձեր նման լափառոշների դուրս տվածով լցնել։

Ես մտածում եմ, թե ինչպե՞ս կարելի է այնպես անել, մի միջոց գտնել, որ վաղը` այս օրերին չաշխատող մարդիկ իրենց կոմունալ վճարների հարցը լուծեն։

Ձեզ ի՞նչ կա, դուք ազատվել եք բեռի տակից, ձեզնով լինի իշխանությունից կպահանջեք, որ ձեր դղյակներում, առոք-փառոք ապրողներիդ ծախսած հոսանքի, գազի վճարներն էլ պետությունը վճարի։ Ջհանդամին, թե աղքատը սովից չի մահանա։

Դողացեք ամեն մեկի կյանքի համար։ Կյանքը գեղեցիկ է ապրելու համար։ Համբերություն բոլորիս։

Թո՛ղ ոչ մեկի մատը փուշ չմտնի։ Հիվանդներին շուտափույթ ապաքինում.. չարիք վարակից էլ հեռու»։

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո