Կառավարությունը հաստատեց 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշումը

Կառավարությունը հաստատեց 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշումը


Կառավարությունը հաստատեց 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը 2020 թվականի մայիսի 23-ը՝ շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից:

Հավելենք, որ մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է․ այն ոչ աշխատանքային հինգշաբթի է։

Դրան հաջորդող ուրբաթ օրը ոչ աշխատանքային սահմանելով՝ կստացվի հանգստյան չորս օր։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո