Կողքովս մի քանի կին երեխային գրկած լացելով խուճապահար վազում էին, վազելով մոտեցա․ Գև Խուրշուդյան

Պատրաստվում էի տուն գնալ, երբ կողքովս մի քանի կին երեխային գրկած լացելով խուճապահար վազում էին, վազելով մոտեցա հարցրեցի, թե ի՞նչ է պատահել…

Երեկ հանրապետության հրապարակում ընկերոջս պետք է հանդիպեի, հանդիպեցինք մի քանի բան կար քննարկելու, այնուհետև պատրաստվում էի տուն գնալ, երբ կողքովս մի քանի կին երեխային գրկած լացելով խուճապահար վազում էին, վազելով մոտեցա հարցրեցի, թե ի՞նչ է պատահել, տեսա, որ 2 ամսական երեխան վառվել է, վրան տաք թեյ էր լցվել, անմիջապես երեխային գրկել եմ դրել մեքենան ու անկեղծ չգիտեմ ինչ արագության ու ինչ ձևով հասել եմ «Աստղիկ» ԲԿ։

Երեխային գրկած մտցրել եմ ներս, փառք Ասծտո բուժաշխատողները անմիջապես հասան օգնության, 1-ին բուժօգնությունը ցուցաբերեցին, մինչև իջա ներքև, որ կանանց համար ջուր առնեմ և մեքենաս էլ սխալ էի կայանել ուղղեմ բարձրանամ վերև, իմացա, որ երեխային տարել են Հալաբյան:Փողոցում գտնվող այրվացքաբանական կենտրոն:

Գնացի այրվացքաբանական, քանզի ընտանիքը Արցախից էր, իսկ իրենց հետ տղամարդ չկար մտածեցի՝ վճարման և այլի կարիք կլինի, հիավանդանոցում արդեն իմացա, որ ամեն ինչ անվճար է արվելու, երեխայի կյանքին էլ վտանգ չի սպառնում, խառնված զանգել եմ ընկերոջս՝ Նառա Գրիգորյանին, ասում եմ՝Նառ , ինչ անեմ , ինչ տանեմ երեխային, մի խոսքով ինքս էլ պանիկայի մեջ էի:

Հետո իհարկե էնտեղ թողեցի հեռախոսահամարս, որ ինչ-որ բանի կարիք եթե լինի բժիշկը ինձ զանգի:

Այրվացքաբանականում ծանոթացա մեկ այլ Արցախից եկած ընտանիքի հետ, ովքեր եկել էին իրենց զինվորին այցի,ով վիրավրովել էր անօդաչու սարքի հարվածից, հոյակապ անձիք էին, երևի վերջին օրերիս ճանաչած ամենահոյակապ մարդիկ, ինձ հրավիրեցին իրենց տուն, սիրով ընդունեցի հրավերը, այնքան հաճելի, սակայն նույն ժամանակ տխուր զրույց ունեցանք իրենց տանը:

Գիտեք, թե՛ 1-ին թե՛ 2-րդ ընտանիքը նորից գնալու է Արցախ (չասեմ, որ տղամարդիկ արդեն էսօր վերադարձել են,չգիտեմ ցավոտ ա շա՜տ — շա՜տ):

Ցավոտա, որ կա 2 իրականություն իրական կյանք և էս զզվելի վիրտուալ տիրույթը, ուր կամ կոչ են անում իրար վառել կամ սպանել:

Խորհուրդ եմ տալիս, դուրս եկեք ապրեք իրականությունով, էնտեղ ուրիշ է, էնտեղ իրար սպանելու կոչ չեն անում, մարդիկ սուս ու փուս իրանց
ցավն են քաշում:

Հավանաբար էս օրերի ընթացքում էսքան չէի հուզվել որքան երեկ: Ես հավատում եմ, որ Աստծուն է պատկանում վերջին խոսքը:

Լուսանկարիչ՝ Գև Խուրշուդյան

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո