Կորոնավիրուսի կանխարգելման հաշվեհամարին 100 մլն դրամ է փոխանցվել

Կորոնավիրուսի կանխարգելման հաշվեհամարին 100 մլն դրամ է փոխանցվել. ընդհանուր արվել է 650 վճարում

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը,

կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն դրամ, ընդհանուր քանակը 650 վճարում:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ  երեկ կառավարությունը տեղեկացրել էր, որ 17.03.2020 թվականին բացված հաշվեհամարին մեկ օրվա ընթացքում փոխանցվել է 43 մլն 121 հազար դրամ։ Այսօր այն արդեն կրկնապատկվել է ։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!