Հայաստանը՝ կորոնավիրուսից հետո․ Նվեր Մնացականյանի հերթական դիպուկ անդրադարձը՝ ստեղծված իրավիճակին. Տեսանյութ

Մոլորակը ծանր փորձություն է ապրում, թե մեծ փորձարկում, ավելի ուշ հստակ կլինի, կամ ոչինչ էլ չի հստակեցվի, քանի որ երբեք չի եղել և այժմ նույնպես չկա դրա փնտրողը, ինչպես չկա թոշակառուների մասսային կորստի համար պատասխանատվությունը։

Այնպես որ, երբ կորոնավիրուսն իր գործն վերջացնի, կմնա ամենատևականը, մարդկության կորոնավիրուսային գործազրկությունը աղքատների ահռելի բանակով, չնայած այս աշխարհի ընդամենը երկու տոկոսանոց հարուստների չսպառած և աղբանոցներում թողած սնունդը և հագուստը ավելին է, քան մոլորակի աղքատացող բազմությանը պետք է սովից կյանքը չավարտելու համար։

Կարծում եք պատահական է, որ այս գեհենում հայտնված երկրները փակվելուց առաջ հրաժարվում են աշխատանք կորցրած ավելորդ օտարից։

Այդ անիվը մեր ճակատագրում վաղուց է պտտվում։ Եթե 30 տարի ետ նայեք, կտեսնեք թե աղքատաանալու սարսափը ինչպես է քամել Հայաստանը, իր գործազուրկ հպատակներին նվիրելով աշխատուժի օտար շուկաներին։

 

Այժմ ճակատագրի կորոնավիրուսային բեկումը նրանց նորից տուն կուղարկի, քանի որ պերճանքի սովոր ծերացող երկրների համար արդեն բեռ են նրանք։

Հայաստան ներհոսքի անունը, մենք, անշուշտ կդնենք վերադարձ հայրենիք։ Անունն ինչ ուզում եք դրեք, միայն թե քանի դեռ Նյու Յորքը և մյուս մեգապոլիսները ծնկած են, հաշվառեք Արցախի և հայկական բարձրավանդակի փակ դռները ու անմշակ հողերը, որ հետո անունը դնեք հետկորոնավիրուսային Հայաստան․․.

Տեսանյութը՝ ստորև.

Facebook Comments
Գնահատականը
( 4 оценки, среднее 3.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո