Հավանաբար եկել են Հայաստան, որ մեկուսանան «Սիլ » հոթելում, մի լա՜վ հանգստանան ու պաշտպանվեն, մինչև օրերը բացվի ու նորից գնան իրենց սիրելի օտարությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր կարդացի և լսեցի այս խոսակցությունը, որը համարվում է մեկուսացած քաղաքացու բողոք:
Լրագրողական հնարքով նկարը բաժանված է երկու մասի , որտեղ ակնհայտ տարբերություն կա աջ և ձախ մասերի :
Մարդիկ դժգոհում են , որ երկու հոգով մեկ սենյակում են , դժգոհում են ասելով «խալխի կնգա հետ (սենյակում երկու կին են , խալխի ԿԻՆ ) մի սենյակում են , առանձին զուգարան էլ չկա »:

Այն դեպքում , որ բժիշկներն այսօր ազատ պահարան են փնտրում , որ գլուխները դնեն մի քանի րոպե քնեն ու վստահ եմ , որ շատերը դրա հնարավորությունն էլ չունեն:

Գիշեր ու զօր կյանքերը վտանգելով ՝ ջանք չեն խնայում , որ մեկը մի փոքր դրական դինամիկա ունենա ու հարազատներին հավասար ուրախանում են , քանի որ այնքան են կարևորում ամեն մեկի կյանքի փրկությունը , որ ծնողի ՝ նոր կյանք տվողի զգացմունքներով են ապրում :

Սա քաղքենիության վերջին ճիչն էր :

Ահազանգում էին, որ մեր քաղաքացիները մնացել են սոված և կառավարությունից խնդրում են աջակցություն հայրենիք վերադառնալու համար , բայց այսօր ի՞նչ ենք լսում:

Մարդկանց այսքան սրտացավ մոտեցումն այսկե՞րպ գնահատել :

Հավանաբար եկել են Հայաստան , որ մեկուսանան «Սիլ » հոթելում , մի լա՜վ հանգստանան ու պաշտպանվեն, մինչև օրերը բացվի , ամեն ինչ անցնի ու նորից գնան իրենց սիրելի օտարությունը , որտեղ հավի միսը թթվասերով համեմած և շոգեխաշած է մատուցվում , որտեղ ամեն մի մահճակալի կողքին կա մի պետքական, որտեղ առո՜ք -փառոք ապրում են:

Ո՞վ եք դուք, որն է ձեր առաքելությունն այս կյանքում :

Էլ չխոսեմ լրատվականից »:

Facebook Comments
Գնահատականը
( 6 оценок, среднее 3.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո