«Հիմնադրամի փողե՞րն էլ էին ֆեյք, թե՞ օնլայն կազինոն էր ֆեյք». Տարոն Չախոյանի դիպուկ արձագանքը Արա Վարդանյանի խոսքերին

Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Արա Վարդանյանի գրառմանը․

«Երբ «Հայաստան» հիմնադրամի հաշվին կազինոներ խաղացող շարքային ղումարբազն է խոսում արդարությունից, հասկանում ես, որ էս իշխանությունը դեռ երկար կյանք ունի, քանզի արժեզրկվածներն են վերջիններիս ընդդիմադիրները:

Էս անտաղանդների մոտ սովորություն է դարձել ամեն հարցում հղում կատարելը ֆեյքերին… Ի՞նչ ֆեյք… Հիմնադրամի փողերն էլ էին ֆե՞յք, թե՞ օնլայն կազինոն էր ֆեյք, որ էդ փողերը կրվեց… թե՞ 2018-ին փողոց դուրս եկած հարյուրհազարավոր քաղաքացիներն էին ֆեյք… Թե՞ ընտրություններին իշխող խմբակցության ստացած ավելի քան 800,000 վստահության քվեն էր ֆեյք…

Լավ, սրանց ուղեղին դեռ չի հասե՞լ, որ ղումարբազ-թալանչու անցյալով ձայն հանելու բարոյական իրավունք անգամ չունեն…

Որ վաղուց քթերը ցողունային բջիջներ քաշած պաշտելի շեֆի հետ մերժվել են… Որ արդեն մոտ 2 տարի է, ինչ քաղաքական դիակ են…

Թարսի պես էլ` հոգի կանչող չկա, որ էն աշխարհից արձագանքեն…»:

Հիեցնենք, որ Արա Վարդանյանը մեղադրվում է հիմնադրամի տնօրեն եղած ժամանակ չարաշահումների համար։ Նա, մասնավորապես, հիմնադրամի գումարներով խաղադրուքներ էր կատարել, ավելի ուշ՝ վերականգնել գումարը հիմնադրամի հաշվի վրա։

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 2.4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!