Մահացել է Ռիտա Սարգսյանը

58 տարեկանում մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։ Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջովները։ Հիշեցնենք, որ նա վարակվել էր կորոնավիրուսային հիվանդությամբ, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին արտերկիր։

Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել էր 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում, զինծառայողի ընտանիքում: Ավարտել էր Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը, այնուհետև` Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը: Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։

Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը եւ հինգ թոռնիկ` Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո