Մասիս քաղաքում 5,5 կգ քաշով հսկա փոքրիկ է ծնվել

Մասիս քաղաքում 5,5 կգ քաշով հսկա փոքրիկ է ծնվել

Փետրվարի 10-ին «Մասիս» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գ քաշով և 60 սմ հասակով։

Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Հրաշք լուր Մասիսի Բժշկական կենտրոնից։ 10.02.2020թ-ին «Մասիս» Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գ քաշով 60 սմ հասակով։

«Մասիսի» բժշկական կենտրոնի և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորում է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին՝ ցանկանալով երջանիկ մայրություն, բալիկին անհոգ մանկություն։

Շնորհակալություն մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ամբողջ անձնակազմին հոգատար վերաբերմունքի համար, հանձին` վիրահատող բժիշկների և ամբողջ քույրական և սանիտարական անձնակազմի»,-  նշված է ԲԿ հաղորդագրության մեջ։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո