«Մարգարե» աշոԾյանը, «խորիմաստ» դատողություններ է անում, թե ինչպես պետք է կառավարել երկիրը, նաև «մարգարեաբար» գուշակում է, թե՝ «Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ»

«ՄԱՐԳԱՐԵ» աՇՈԾՅԱՆԸ

Եթե Եսայի մարգարեն Աստծո խոսքի քարոզիչն ու տարածողն էր Երուսաղեմում, ապա աշոԾյանը, սեռժիկ սարգսյանի ու վերջին ջիգերով գոյությունը մի կերպ պահպանող էն հհկ կոչված կուսակցության տխրահռչակ քարոզիչն է մեր օրերի Հայաստան աշխարհում:

Եթե Եսայի անունը եբրայերեն նշանակում է «Տերը փրկում է», աշոԾյանին կարող ենք բնութագրել այսպես. «Ժխտողն ամենայն լավի»:

Այլ կերպ ինչպե՞ս բնութագրել մեկին, որը համառորեն չի տեսնում (դուք կարդացեք՝ չի ուզում տեսնել), թե Հայաստանի ներկա իշխանությունները, գիշերն էլ ցերեկ արած, ի՜նչ դժվարին պայքար են մղում այս աղետյալ օրերին:

Իսկ ինքը՝ նոր «մարգարե» աշոԾյանը, «խորիմաստ» դատողություններ է անում, թե ինչպես պետք է կառավարել երկիրը, նաև «մարգարեաբար» գուշակում է, թե՝ «Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ»։

Նախ դու, աշոԾյան, կորոնավիրուսի դեմ պայքարում այդ ի՞նչ ավանդ ունես, որ դրա հաղթահարումն էլ նաև քե՛զ ես վերցնում:

Ի դեպ, մասնագիտությամբ էլ ոչ բարով բժիշկ ես: Եվ ապա՝ ի՞նչ և ո՞ւմ նկատի ունես, երբ ասում ես. «Երբ որ այս ամենն ավարտվի, կառավարությունում պետք է լինեն հրաժարականներ»:

Այսպես ինքնագոհ ու «համոզված», ռոբիկ քոչարյանի ու սեռժիկ սարգսյանի կամակատար կայքերում ու այլ լրատվամիջոցներում, հայտարարում է նոր «մարգարեն»՝ հպարտ կեցվածք ընդունելով:

Նույնիսկ դժգոհո՜ւմ է, որ արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումներ կան:

«Նոր մարգարե» աշոԾյանն, անշուշտ, մոռացել է, թե մամուլն ինչ ճնշումների տակ էր, երբ ռոբիկ քոչարյանը 2008-ին հանիրավի արտակարգ դրություն հայտարարեց երկրում:

Մոռացկոտ աշոԾյանը հիմա առյուծ կտրած բարբաջում է. «նիկոլական քարոզչամեքենան ոչ թե վիրուսի կամ Ալիեւի դեմ է պայքարում, այլ այլախոհների եւ ընդդիմության»:

Հա էլի, աշոԾյան, Ալիևի դեմ քո ղեկավարն ու ձեր կուսակցությունն էր պայքարում՝ ապրիլյան պատերազմում հայ զինվորին իրավիճակի տեղեկատվությունից զրկած, թողած անզենք ու անսնունդ և տալով հարյուրավոր անմեղ զոհեր:

Մոռացել էք նաև այն ամենաթողության շրջանը, երբ սեռժիկ սարգսյանը ում և ինչ պաշտոնի ուզեր, անկախ նրա մասնագիտական կարողությունից, կնշանակեր՝ օրինակ քեզ՝ կրթության նախարար, էն շարմազին՝ ԱԺ փոխխոսնակ, հոպար հրանուշին՝ սփյուռքի նախարար…

Եվ այսօր, նախկին ռեժիմի մնացուկ աշոԾյան, դու և կուսակիցներդ այնպիսի ատելություն ու թշնամանք եք տարածում իշխանությունների հանդեպ, որը (ՀՀ առաջին նախագահի արդարացի բնութագրմամբ) «…եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության»:

Իսկ կորոնավիրուսի դեմ տարվող պայքարը հավասարազոր է պատերազմական օրերի պայքարի:

Ըստ այդմ, աշոԾյան, դու քո բարբաջանքներով պետական դավաճանություն ես կատարում, և քո այդ պահվածքը մեզ տրամադրում է քեզ ասել, որ Հայաստանը քո հայրենիքը չէ, դու անհայրենիք նախկին այն հակաժողովրդական ռեժիմի խղճուկ մնացուկն ես, որը ժամանակին լիությամբ վայելել է ժողովրդին աղքատության դուռը հասցրած սեռժական ռեժիմի ամենաթողությունը:

Եթե դու մեր երկրի քաղաքացին ես, աշոԾյան, ապա դու պարտավոր ես ենթարկվել Արտակարգ դրության պարետի եւ Առողջապահության նախարարի հրահանգներին և դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն ու ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները: Հենց դու այս գիտակցությանը գաս, այ դու՝ հհկ-ական մնացուկ աշոԾյան, վերանայիր իշխանությունից հաշիվ պահանջելու քո անպատկառ պահվածքը։

Եվ եթե դու քո այդ հհկ կոչված կուսակցությունում (կարծեմ փոխղեկավար ես) մի կտոր անգամ հեղինակություն ունես, քո կուսակիցներին ու առաջին հերթին ինքդ քեզ ասա, որ նման ճգնաժամերի պայմաններում անբարոյականություն է իշխանության կատարած քայլերը չտեսնել, մանավանդ անտեղի քննադատել:

Սա նախ դո՛ւ հասկացիր, եթե, իհարկե, ի վիճակի ես հասկանալու, և անդուր երեսովդ ու ոչինչ չասող քո քարոզներով քիչ երևա համացանցում՝ քեզ նայելը պարզապես տհաճություն է առաջացնում:

Քեզ վերադարձնեմ քո այն բառերը, որ դու համացանցում ասում ես այսօրվա իշխանությունների հասցեին՝ «տխմար, տգետ եւ մեծամիտ պահվածք»:

Այդ դո՛ւ ես, աշոԾյան, տխմարը, տգետը և մեծամիտը:

Եվ վերջում, աշոԾյան, քեզ ու քո համախոհներին ասեմ, որ այս ամենն, անշուշտ, կավարտվի ո՛չ քո և ո՛չ քո կուսակիցների օգնությամբ, և այս աղետից պատվով դուրս եկած իշխանությունը, ժողովրդի օժանդակությամբ, արդեն ժամանակ կունենա զբաղվելու կորոնավիրուսից ավելի վատթար վիրուս հարապետականներովդ, ում իշխանության 10 տարիներին այնպիսի խոր ու վտանգավոր վարակ էիք տարածել, որից հարյուր հազարավորների արդարացի ընդվզումի արդյունքում հայ ժողովուրդը հազիվ ազատվեց:

Արմեն, վերջապես աշոԾյան եղիր:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Facebook Comments
Գնահատականը
( 10 оценок, среднее 4.3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո