Մեկը բոլորիս հայտնի կամանդիրն է, մյուսը, շատերին անհայտ փոխգնդապետն է․ փոխգնդապետի հերոսական դրվագներից երկուսն այս պատերազմում

«Զինուժ» հեռուստածրագիր լրագրող Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Խաչակիրների շարքի անվերջության մասին

Երբ կհիշեք գնդապետին, հրամանատար լեռնատիրոջը, նրա աչքերում շատերով հիացեք, նրա զինվորի ու սպայի հաղթանակը վերապրեք: Նրա հայացքում մի ամբողջ գնդի, մի քանի գումարտակի ու վաշտերի` Պատվի առեք: Արժանի են, անկասկած և հիմնովին:

Երկուսի մեջտեղում զգոնությունդ կարմիր գիծն անցնում է, անսահմանության երազանքն իրականության է վերածվում, ուժի ու հզորության թևեր ես առնում:

Մեկը բոլորիս հայտնի կամանդիրն է, որ մշուշը ճեղքում է կանաչ աչքերով ու աննահանջ դիրքավորմամբ: Կողքիս, շատերին անհայտ փոխգնդապետն է, Մարտական խաչի ասպետը: Նրա իրականացրած ջարդի մասին դասագրքերը հպարտորեն կպատմեն, փոքրամարմին զինվորականի սխրանքների մասին համառոտագրությունները պատկառանքով կառնեն իրենց էջերին:

Երբ զինվորներին դիրքավորել, հրահանգավորել էր, պատրաստել պաշտպանության, չէր հեռացել: Հենց առաջին դիտակետում շարքայինի կողքին կանգնել ու սկիզբն իր ձայնով էր ազդարարել: Ջարդել էին: Հարյուրին մոտեցող խմբին` յաշմայի հարձակվողներին կապի միջոցներով է սատկացրել. Կրակ աջից, կրակ ձախից, նռնակը թիկունքից, ապակողմնորոշում բարձրից, ջարդ` մինչև վերջին ակնթարթը:

Սա գլուխ առաջին: Պատերազմի իր երկրորդ ռաունդին անցել էր տանկով: Կրտսեր տղաներին ուղարկել էր մեկ թևից պատժիչ գործողությունների` մի քանի միավոր տանկով ջախջախելու: Ինքը միայնակ` մեն մենակ, գործի էր դրել տանկն ու մյուս թևով սլացել: Յուրաքանչյուր 100 մետրը մեկ մի թիրախ է խոցել` հակառակորդի տանկ, զրահամեքենա, բեռնատար, մարդատար: Խոցել է այնքան, որքան տանկի մեջ արկ է տեղավորվել: Երբ գործն ավարտել է, արկերը սպառել է, վերջինը նշանակետի ուղղությամբ կրակ է արձակել բեկորային արկով, շարքից չի հանել, բայց նորոգելու ենթակա վնաս է հասցրել:

Սա էլ այս փոխգնդապետի հերոսական դրվագներից երկուսն է այս պատերազմում, առայժմ և ընդամենը երկուսը: Նրան նույնպես հիշեք` դեմքով, գործով, պատվաբեր մարտով:

Թևի խաչը վկա: Խաչով ու սրով զարկը վկա ու անսասան պահած «Եղնիկները» վկա:
Փառք ձեզ, տղերք:

Որպես հետգրություն, որպես օրվա երկու դիտարկում:

1. Մի կրեք համազգեստ մարտական վիճակից ու միջավայրից դուրս, խնդրում եմ, տղերք, անկախ ճամբարից և գտնվելու աշխարհիկ վայրից: Համազգեստը մեր բանակի անունն ու պատիվն է, մենք քաղաքական միավոր չենք, չենք կարող լինել: Ձեր իրավունքն իրացրեք առանց բանակը ներկայացնող հանդերձանքի: Համազգեստը սահմանին կրեք: Թիկունքում` ամուր ու խնամքով պահեք:

2. Վազգեն… ներիր, փառք քեզ: Ամենից շատ հակառակորդը քեզ էր ճանաչում, քո անունն էր վանկարկում, քեզնից էր վախենում, նույնիսկ քեզնից երկու տասնամյակ անց: Սա էլ վախից է, ոչ ավելին:

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 2.67 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո