Մի՛ զարմացեք, որ ձեզ այսօր մերժում են փարիզներում ու այլ քաղաքներում․ Քոչարյանին բանտախուց ուղարկելով հասարակությունն ընրտեց իր ուղին և շարժվում է առաջ

Ռոբերտ Քոչարյանի «մահախոսականը»․ Օverdose-ի տակ մնացածների իրական տեղ

Չէի ցանկանում անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատելու ստորագրահավաքին միացած մեր մշակույթի «փառապանծ» գործիչներին։ Յուրքանչյուր ոք ունի կամարտահայտման իր իրավունքը և մեզ մնում է միայն բաց աչքերով նայել իրականությանը։

Չեմ ընդունում այն մարդկանց, որոնք հրապարակավ հայհոյում կամ վիավորում են նույն Նունե Եսայանին, Շուշան Պետրոսյանին և մյուս մշակութային «գիգանտներին», որոնց ստեղծագործություններն ու կատարումները այսօր էլ ունկնդրում են բազմաթիվ մարդիկ։

Որքան էլ հայհոյենք, կամ նվաստացնենք շուշաններին միևնույն է նրանց աշխարհայացքը մերօրյա Հայաստանի նկատմամբ չի փոխվելու։ Չի փոխվելու քանզի նրանք շուշաններ են դարձել և ինքնահաստատվել այն Հայաստանում, այն Հայաստանի մթնոլորտում, որը կերտել էին իրենց ոչ կենսաբանական հայրերը։ Իրենք շնչել և վայելել են այն մթնոլորտի ծուխը, որն առաջացել է պետության և իրական մշակույթի այրումից։

Իսկ ծխի այրումից այպես կոչված overdose-ը թոփափելու համար ընդունենք, որ ժամանակ է հարկավոր։

Երբեմն ոամնց հաջողվում է դուրս գալ overdose-ից բայց․․․։ Իրականում քչերին է հաջողվում երկնքից ցած իջնել և հաշվի նստել առողջ իրականության հետ։

Միանգամայն ընդունելով մեր մշակույթի «գիգատնտների» որոշումն ու տեսակետը կարող եմ փաստել թերևս հետևյալը։

Ի դեմս շուշանների և նունեների 2019 թվականի ավարտին մենք լսեցինք Ռոբերտ Քոչարյանի «մահախոսականը»։

Այսօր ԱԱԾ-ի մեկուսարանում մենք ունենք քաղաքական դիակ, որի «հուղարկավորությանը» մասնակցել է մի ամբողջ հաղթանակած ժողովուրդ։

Միանգամայն հասկանալի է նաև, որ «հանգուցյալի» ետևից նրա մերձավորները պետք է հնչեցնեն գունավոր խոսքեր։

Խոսքեր որոնք հնչում են Նոր Հայաստանից անջատ հոգեհացի տանը։ Անուշ արեք Քոչարյանի հոգեհացը, դա ձեր իրավունքն է։

Դուք ինքներդ ցույց տվեցիք, որ ձեզ ոչինչ չի մնում անել, քան պետական մակարդակի սպանդ իրականացրած մարդու հոգեհացը ուտելն ու օղորմաթաս խմելը։

Եվ ուրեմն մի զարմացեք, որ ձեզ այսօր մերժում են փարիզներում ու այլ քաղաքներում։ Քոչարյանին բանտախուց ուղարկելով հասարակությունն ընրտեց իր ուղին և շարժվում է առաջ։ Իսկ ձեր տեղը հոգեհացի տունն է։

Բարին ընդ ձեզ։

 Ֆեյսբուք՝ Դավիթ Ջալալյան

Facebook Comments
Գնահատականը
( 12 оценок, среднее 4.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո