«Միշիկ Մինասյանն ասվածի «վարդագույն» ապացույցն է». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մաս 5-րդ

Սերժի միլիարդատեր փեսայից դեպի պրիմիտիվ հանցագործ ընդամենը մեկ քայլ է, և Միշիկ Մինասյանն ասվածի «վարդագույն» ապացույցն է: Իրականում բարեկիրթ թվացող այս տղան դասագրքային նմուշ է, որը հասարակությանն ու իրավապահ մարմիններին իր շքեղ կահավորված թաքստոցից հետևողականորեն «հաղորդում է ներկայացնում», թե ինչպես է ինքն ու իր աներոջ կլանն զբաղվել տարանցիկ մաքսանենգությամբ և, հատկապես, ինչ մեթոդներով և «գործիքներով» են քայքայել երկրի տնտեսությունը։

Ցավոք, «բարեկեցիկ» մանկություն և պատանեկություն ու այնուհետև «թանկարժեք» երիտասարդություն ունեցող Միշիկ Մինասյանն այդպես էլ չի գիտակցում, որ իր աներոջը մերժել են հենց թալանի համատեքստում, որտեղ իր բիզնես գործունեությունն ու հովանավորչությունը, այդ թվում՝ քվոտաներ սահմանելը, տարածքներ խլելը, մարդկանց քցելը, անարժան «վիժվածքներին» պաշտոնների նշանակելը, սովորական երևույթներ էին…

Այլ ճանապարհով հնարավոր չէ հասկանալ, թե ինչպես ոչ մի ինտելեկտուալ ու «տղայական» հատկանիշ չունենալով Միշիկն ընդամենը մի քանի տարիների ընթացքում փոխակերպվեց «թանկարժեք» փեսայի, որը տարատեսակ «մութ ու անբացատրելի» կարդինալի կարգավիճակով «տակից» քարուքանդ արեց այն ամենն ինչ իր սրտով չէր…

Այս պարագայում դժվար չէ կռահել, որ նա բնավ էլ «էժան վաճառվողներից» չէր, քանի որ նրա «ծառայություններն» ամենևին էլ «էժան չեն եղել», ընդհակառակը՝ նա եղել է «ամենակարող» և նրա «ծառայություններն արժեցել են բավականին թանկ»: Թանկ, շատ թանկ, իհարկե, մեր հայրենիքի և ժողովրդի ճակատագրի տեսանկյունից, քանի որ Միշիկի «գերշվայտ ու ցոփ» կենցաղավարությունը չափազանց թանկ է նստել մեր երկրի վրա։

Գաղտնիք չէ, որ մերժված և քաղաքական մրցակցությունից դուրս «շպրտված և մերժված» գործիչները վաղ թե ուշ փոխակերպվում են ապաշնորհ ընդդիմադիրների: Սա, բնավ էլ, օրինաչափություն չէ, բայց քաղաքական դաշտին բնորոշ երևույթ է, ինչի միջով փորձում է անցնել «Կիսաբաց լուսամուտներից» հայտնի Դալարիկցի արվամոլ Ժուժուի բախտակից ընկեր Միշիկ Մինասյանը:

Այսօր ցավալիորեն նրա հակահերոսը Նիկոլ Փաշինյանն է, որի քաղաքական վերելքը խոչընդոտում է Միշիկ Մինասյանի լինելիությանն ու շարժունակությանը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը, բառիս բուն իմաստով, Միշիկի «քաղաքական և օլիգարխիկ» կարգավիճակի ոչնչացումն է, քանի որ վերջինս պարզ «շահեկան ամուսնության» հետևանքով ի հայտ եկած «արհեստական գոյացություն է»: Ահա սրանով է բացատրվում նրա երբեմնի «հաջողված գործունեությունը», որի բովանդակային գագաթնակետի վախճանն ապրիլյան հեղափոխությունն էր…

Ահա նման «հարուստ կենսագրությամբ» մարդը ցինիկորեն շարունակում է մտահոգվել հասարակության համար և բարեկեցիկ ապագա է խոստանում բոլորիս… Այլ խոսքով՝ մեր միջոցով ուզում է «բուծել» նոր որակի կոստանյան գևորիկներ…

Մինչդեռ քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող մարդիկ լավագույնս են հասկանում, որ Միշիկն անհանգիստ և անկանոն շարժումների մեջ է, շարժումներ, որոնք ավելի շուտ թպրտոց են հիշեցնում: Դե, երբ «սիմվոլիկ մուծվելու» հրամայականն անխոիսափելի է, մուծվողը պետք է թպրտա, գոռա, լացի, կարգն այդպիսինն է:

Ամենայն հավանականությամբ, նա վերստին սպասում է, որ իրեն «կրկին առաջարկություն կարվի այս անգամ իրական սակագնով վերադարձնելու ժողովրդից գողացվածը» (քանի որ վանեցյանը սիմվոլիկ թվերի սիրահար էր), որպեսզի հերթական անգամ «ռոմանտիկ հրճվանքով» ուղիղ եթերով պատմի, թե ոնց է Նիկոլ Փաշինյանը փորձում «թալանել» ժողովրդին բարեկեցիկ ապագա խոստացող «խեղճ» Միշիկին։ Թող սպասի, միայն ոչ իր բարեկեցիկ ապագային, այլ դատապարտյալի կարգավիճակին։

Թե չէ մի տեսակ անարդար է, Դալարիկցի Ժուժուն մանթո, «պռոշը կախ», պարապ-սարապ թրև է գալիս երևանյան փողոցներում… Կարծես թե Միշիկին է փնտրում նույն բանտախցում հայտնվելու ապագայի բարեկեցիկ երազանքով… Դե, հո Միշիկը, Ժուժուին հուսախաբ չի անելու…

Հ. Գ. Ես ճանաչում եմ Մինասյան ազգանունով մեկ այլ մարդու, ով պարկեշտության մարմնացում է՝ միանգամայն այլ պատկերացումներով, մարդկային և բարոյական այլ նկարագրով. նա իր համեստությամբ և կենցաղավարությամբ հարստացնում է մեր հասարակությանը… Ճշմարտությունը մնում է ճշմարտություն…»:

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո