Մի խուլիգան ամուսնուս ասաց. «Չե՞ս ամաչում, տղամարդ ես ու դիմակ ես դրել»

Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիտե՞ք, թե ո՛րն է լինում անզգույշ հայտարարությունների հետևանքը:

Երբ ՀՀ վարչապետը, իրեն երկրի գլխավոր համաճարակաբանի տեղ դրած, նախ հայտարարում է, թե «կորոնավիրուսն ում շունն է», հետո այդ կատաղի շունը գալիս է նստում է ոչ միայն երկրիդ բաց սահմաններին, այլև երկրիդ ներսում, իսկ դու անդարդ քարոզարշավ ես իրականացնում:

Եվ դեռ այս հայտարարության հետևանքները չհաղթահարաած, նա անում է հերթական անզգույշ հայտարարությունը, որ կորոնավիրուսի առոմով լավ լուր կա՝ իրավիճակը փոխվում է, դեպքերը պակասում, կորը իջնում:

Եվ քանի որ «Նիկոլն է ասել», արդեն հաջոդ օրը Երևանում մեծ զբոսանք, մեծ առևտուր, բակերում պարապ տղամարդկանց հավաքներ, փողոցներում չդադարող ավոտմեքնաների հոսք:

Եվ այնպիսի տպավորությունն է, որ ողջ նպատակը քաղաքացիների տեղորոշման օրենքի ընդունումն էր:
Եվ վերջում:

Այսօր շաբաթական առևտրի գնացի ամուսնուս հետ, մի խուլիգան, որ նախ ավտոմեքենան մայթի վրա ուղիղ մեզ վրա քշեց, և մեր հանդիմանանքին ի պատասխան ամուսնուս ասաց. «Չե՞ս ամաչում, տղամարդ ես ու դիմակ ես դրել»:

Շարունակությունը չպատմեմ: Բայց այս թերուս, խուլիգան «կտրիճները» մեր կյանքն են վտանգում:

Ամուսինս, որ այս ինքնամեկուսացման շաբաթներին առաջին անգամ էր տնից դուրս գալիս, վերադարձի ճանապարհին ասաց՝ «Հայաստանում կորոնավիրուսով չվարակվելը ոչ թե օրինաչափություն է, այլ պատահականություն»»:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո