Մի շաբաթ է հեռախոսս չի լռում․ Գրում ու զանգում են, թե բա․ Հայկ Ստեփանյանի ուշագրավ գրառումը

«Հեղափոխության պահապաններ» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

1 շաբաթ է հեռախոսս չի լռում։ Գրում ու զանգում են, թե բա մի բան արեք, ակտիվացել են սրիկաները, ցույցեր են անում, պետությանն են սպառնում, հակահեղափոխություն են ուզում անել և նմանատիպ բովանդակությամբ բազմաթիվ նամակներ։

Պատասխանում եմ՝

Հարգելի Քաղաքացիներ, այն որ նախկին քրեաօլիգարխիկ տարրերը ակտիվացել են դա բոլորս էլ գիտենք և դրան կան հստակ պատճառներ։ Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը, իրենց անօրինական ունեցվածքի բռնագանձումը, իրենց ընկերությունների տուգանքները, մենաշնորհների վերացումը, հարուցված քրեական գործերը և այլն…

Պատճառները բոլորին էլ հայտնի են։ Հիմա նրանք փորձելու են ինչ որ բան անել, փրկվել, հետ բերել հին օրերը։ Սակայն դա չի ստացվելու։ Իրենք անելու են ամեն ինչ, գնալու են մինչև վերջ և դրանով դնելու են իրենց «վերջը», քանի որ մեզնից յուրաքանչյուրը, Մեր Ժողովուրդը հայտնել է իր դիրքորոշումը և այն չի փոխվել։ Կոպեկ առ կոպեկ, հիշու՞մ եք.․․

Միանգամայն, եթե լինի դրա կարիքը, մենք պատասխանելու ենք ու պատասխանելու ենք շատ ուժգին։ Սակայն համաձայնե՛ք, որ ամեն տեղից դուրս թռչողին, ամեն 5000 դրամով պատվեր ստացած live անողին ու ամեն 30 հոգանոց ցույցին պատասխանելով, մենք ինքներս մեզ կամ կիջեցնենք դրանց մակարդակին, կամ նրանց կբարձրացնենք մեր մակարդակին, ինչը ավելի վտանգավոր է։

Այդ ընթացքում անպայման ինչ որ կարևոր բան էլ բաց կթողնենք, քանի որ զբաղված կլինենք այդ երևույթներով։

Իհարկե մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Վտանգի դեպքում միանշանակ միջոցներ կձեռնարկենք և հավատացնում եմ, որ այդ միջոցները շատ արդյունավետ կգործեն։ Նմանատիպ վտանգավոր իրավիճակների համար կան նախապես մշակված պլաններ։ Որոնք հարկ եղած դեպքում շատ արագ կգործածվեն։

Եւ Մենք միասին ենք արել հեղափոխությունը, միասին էլ այն կպաշտպանենք։ Մեր Ուժը Մեր միասնության մեջ է։ Եւ այն, որ Ժողովուրդը մտածում է, թե ինչպե՞ս պաշտպանի Հեղափոխությունը, արդեն իսկ ամենա լավ պաշտպանվելն է։

Ցանկացած պահի Հրապարակը կհեղեղվի Ժողովրդով և Ժողովուրդը կրկին կասի իր խոսքը։ Եւ այս անգամ կարծում եմ առանց «Թավիշի»։ Կարևորն այն է, որ Մենք համախմբված լինենք, Հավատա՛նք Մեր Հեղափոխությանը, Հավատա՛նք նրա Առաջնորդին։

Իսկ հիմա մենք ավելի կարևոր անելիքներ ունենք։
Դուխո՛վ

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 4.2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո