Մի տեսակ ամաչում եմ որոշ անձանց փոխարեն… Հավատացեք շատ քիչ երկրներ կան, որոնք 4-5 աստղանի հյուրանոցներում մարդկանց կմեկուսացնեն ու օրը 3 անգամ նորմալ սնունդ կտան ու այդ ամենը կանեն բարեհամբույր մթնոլորտում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը գրել է. «Երբ փորձում եմ մի պահ կողքից նաև այս խառը վիճակները մի տեսակ ամաչում եմ որոշ անձանց փոխարեն, չեմ կարողանում ոչ մի կերպ տեղավորվեմ նրանց պահվածքի մեջ:

Այսօր օրերին մատերիդ վրա հաշված պետություններ կան, որոնք նորմալ դիմավորում են իրենց քաղաքացիներին արտասահմանից:

Դեռ հարց է, թե ընդհանրապես քանի պետություն կա, որ ընդունում է իր քաղաքացուն արտակարգ իրավիճակում, այն էլ ընդունում է ամբողջությանբ իր հաշվին, մեկուսացնում է իր հաշվին, սնունդը օրը երեք անգամ ապահովում է իր հաշվին, ամեն ինչ անում է, որ ժամանող քաղաքացին իր տանիցներին հանկարծ չվարակի,եթե հիվանդ է,կամ որևէ այլ ռիսկի չենթարկի, նույնիսկ անհարմարություն չպատճառի:

Վստահ ու առանց վախենալու կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիների համար անում է ամեն ինչ այս իրավիճակում մենակ չթողելու համար:

Հավատացեք շատ քիչ երկրներ կան, որոնք 4-5 աստղանի հյուրանոցներում մարդկանց կմեկուսացնեն ու օրը 3 անգամ նորմալ սնունդ կտան ու այդ ամենը կանեն բարեհամբույր մթնոլորտում:

Իհարկե մեր ժամանող քաղաքացիները ինձանից լավ գիտեն,թե այդ երկրներում ինչ իրավիճակ է, հավատացեք,եթե մի փոքր վստահելի պայմաններ լիներ իրենց համար նրանք չէին վերադառնա,քանի որ շատերը տարիներ շարունակ ապրել ու աշխատել են այդ օտար երկրներում:

Հիմա էլ Հայաստանի Հանրապետությունը իրենց համար փրկվելու և վստահելի ձեռքերում լինելու ճանապարհ է:

Պետությունը, պետական համակարգը, առողջապահական համակարգը, ԱԱԾ և ԱԻՆ համակարգը իր ողջ ռեսուրսը դրել է այս գործի մեջ ու անում է ամեն ինչ, որպեսզի մեկ օր շուտ աշխարհի բոլոր հայերը ապահով լինեն:

Մեր հայրենակիցներից ընդամենը մեկ բան է հարկավոր՝ հարգել այս ընթացքում բոլոր ծառայություն իրականացնող անձանց քրտինքը ու գնահատել այս ամենը…

Հ.Գ. Մնացածը, մի քիչ ավելի մանրամասն, մի քանի օրից:

#ԱռողջԵղեք
#ՀարգենքՄիմյանց

Facebook Comments
Գնահատականը
( 8 оценок, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո