Մի տեսակ շատ երկար վայելեցին իրենց ապօրինի կուտակածը՝ մեր ենթադրյալ լավ ապագայի հաշվին

Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մի ծանոթ ունեինք ու շատ տարիներ առաջ իր թեկնածությունն էր դրել՝ պատգամավոր էր երազում դառնալ։
Պապս լավ գիտեր, որ հեչ պատգամավոր դառնալու բան չի էդ մարդը։

Բացի գիտելիքի բացակայությունը նաև շատ հարուստ էր ու ոչ աշխատավարձի խաթր էր թեկնածությունը դրել, ոչ էլ ժողովրդի համար էր ուշքը գնում։

Երբ պապս հարցրել էր, թե քո ինչի՞ն է պետք պատգամավոր դառնալը։

Այդ մարդը (իդեպ ես շատ էի սիրում՝ ինձ միշտ համով կոնֆետներ էր բերում) պատասխանել էր, որ պատգամավոր եմ դառնում, որ մի հարուստ գործարարի «կռիշ» դառնամ։

Այս խոսքերը հավանաբար արտաբերել և հենց այս մտքով էին պատգամավոր դարձել շատերը։

Այնքան պորտաբույծ և թալանչու համար «կռիշ» դարձան, որ ժողովուրդս մնաց առանց տանիք, բոբիկ ու տկլոր։ Հիմա սեպտեմբեր ամսից հուսով եմ դրանց լրիվին աչքի տակ կունենաք։

Մի տեսակ շատ երկար վայելեցին իրենց ապօրինի կուտակածը՝ մեր ենթադրյալ լավ ապագայի հաշվին!!!

 

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո