Մկրտություն Դադիվանքում․ Հավատացյալների հոսքը չի դադարում

Լյուսի եւ Մարիամ Հայրապետյանները մկրտվել են Դադիվանքում։ Այս մասին տեղեկանում ենք Լիանա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից:

«Այսօր իմ ընկերուհիներ Մարիամ Հայրապետյանն ու Լյուսի Հայրապետյանը մկրտվեցին Դադիվանքում։

Թող աստված օրհնի ձեզ եւ մեզ բոլորիս։ Ու թող այս մկրտությունը վերջինը չլինի Դադիվանքում»,- գրել է Լիաննան կից հրապարակելով լուսանկարներ։

Հիշեցնենք, որ շատ հավատացյալներ իրենց ուխտագնացությունն են կատարում դեպի Դադիվանք, շատերը հուսալով, որ այն չի հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հարկ է նշել, որ համացանցում է հայտնվել Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ նա հայտնում է․

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հենց նոր զանգեց ինձ, ասաց՝ Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»։

Հարցին, թե ի՞նչ միջոցներով են պահելու Դադիվանքը, Տեր Հովհաննեսը չի մանրամասնել: Միայն ընդգծել է՝ առաջին հերթին Աստված է պահում Դադիվանքը:

«Ես սպասում էի հրաշքի, որ մի բան պիտի լինի, մի հրաշք պիտի լինի, որովհետև իմ սիրտը մղկտում էր՝ ձեռք տալ, տեղահանել այն խաչքարերը, որոնք մեր պապերը կերտել ու այստեղ են դրել 800 տարի առաջ:

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա որքան ժամանակ է, ես ինչպե՞ս այդ խաչքարերին ձեռք տամ: Ես նույնիսկ վախենում էի պատիժ կրել, եթե դրանք Դադիվանքից հանեմ: Երկու օր ասում եմ՝ ես վախենում եմ, չեմ ուզում ու սպասում եմ հրաշքի», — եզրափակեց հոգևոր հովիվը։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո